Հասարակություն

COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում

Կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում:

Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին, հայտնում է Lenta.ru-ն: Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց:

Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:

Սակայն բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ կիրառվաղ դեղամիջոցները:

Կարդացեք նաեվ

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդուս զոհվելու 40-րդ օրը. Ալբերտի հոր խնդրանքը

Gayane Abovyan

Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին. ԱԽ

Gayane Abovyan

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ. Սեյրան Օհանյան

Gayane Abovyan

Այդ վախկոտը թող լսի ինձ։ Սոսոն՝ Ալիևի մասին

Gayane Abovyan

Բացառիկ. Առաջնագծում վիրավորված տղան պատմում է իր աչքերով տեսածը. սենսացիոն մանրամասներ

Gayane Abovyan

ԱԳՆ շենքի մոտ հարյուրավոր ոստիկաններ են բերվել

Gayane Abovyan