Հասարակություն

Մոր աղոթքը զինվոր որդու համար․ Աղոթենք միասին

Սիրելի զինվորներ, զինվորների հայրեր, մայրեր, քույրեր ու եղբայրներ, մենք ձեր կողքին ենք ու ձեզ հետ միասին աղոթում ենք ձեր ումեր զավակների համար:Մարդասեր Տեր,նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղ-քերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայե-լու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից:

Բարեգութ ՏԵ՛Ր, պահիր ու պահպանիր մեր զինվորներին, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի կարծյալ սահմանագծին, որը բնավ սահմանը չէ նրա…Վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի փոխարեն, որ չհաջո-ղեցին:Պապերի, ապուպապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը՝ սեփական երկրի սահմանագծի ու սահմանի նկատմամբ…

Ով բարեգութ տե’ր, ամեն օր լսում ես նրանց մայրերի զորակցող օրորոցայինները, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով ՀՈՒՅՍԸ, հավատը և սերը փոխանցում իրենց զավակներին.

Ողորմիր նրանց…

Թույլ տու’ր, որ վստահեն քեզ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն քո կամքին…

Տուր ուժ, զորություն և անհնարինը դարձրու հնարավոր, որ հա’յ զինվորն ինքը ճանաչի իր իսկ երկրի սահմանն ու սահմանագիծը, և ընծայիր նրան՛ ի’ր երկրի տերը լինելու անհավանական իրողությունը…

Փառք Քեզ ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻԴ,

ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ Ա Մ ԵՆ.

Կարդացեք նաեվ

ՌԴ Պետդումայում Ֆրանսիային առաջարկել են ԼՂ-ից հետո ճանաչել նաև Ղրիմի կարգավիճակը

Gayane Abovyan

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Gayane Abovyan

Լաբորատորիան չի ուղարկում կորոնավիրուսով վարակված հղի կնոջ թղթերը, որպեսզի նրան ընդունեն ծննդատուն

Gayane Abovyan

Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ. խոսնակ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ

Gayane Abovyan

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք, 4 մահ

Gayane Abovyan