Հասարակություն

Հարգելի պարոն Սիմոնյան, ցանկանում եմ ասել․․․ Վահե Տեր-Մինասյանի ուշագրավ գրառումը Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի կռվի՝ նոր, մոնտաժված տեսանյութի մասին

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Արդյունքում երկուսն էլ հայտնվել էին հիվանդանոցում։ Պատճառը եղել էր այն, որ Ադեկվատ խմբակցության անդամ Արթուր Դանիելյանը անձնական բնույթի հայհոյանք էր հնչեցրել Ալեն Սիմոնյանի հասցեին, արդյունքում բռնկվել էր վիճաբանություն։

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում լուսանկար էր տեղադրել և վերնագրել, թե այդ վիճակին իրենց հասցրել է Ալեն Սիմոնյանը։ Սակայն օրերս համացանցում նոր, մոնտաժված տեսանյութ հայտնվեց, իբրև կռի վը սկսում և հրահրում է Ալեն Սիմոնյանը։

Այս առթիվ բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը։ Հարգելի պարոն Սիմոնյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկար սպասված ապտակի համար, որը հնարավոր է ոմանց վերջապես կվերադարձնի ադեկվատության զգացողությունը։

Ցավոք, ինքս ներկա չեմ եղել ու անձամբ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու։ Միաժամանակ ինձ համար պատիվ կլինի կիսել ցանկացած պատասխանատվություն, եթե իհարկե իրավապահ մարմինները կգտնեն դրա անհրաժեշտությունը»։

Կարդացեք նաեվ

Շերտավոր աղցան «Երիցուկներ». Հեշտ և արագ պատրաստվող այս ինքնատիպ ու համեղ աղցանը կզարդարի ձեր տոնական և առօրյա սեղանները

Gayane Abovyan

«Դհոլից՝ գրադ». «Զինուժ»-ից հայտնի զինվորի հերոսական պատմությունը

Gayane Abovyan

Տո այ հորթեր դուք ու ձեր պապաները պետական դավաճաններ եք. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՏ ՊԱՅԹԵՑՐԵՑ ՄԱՄՈՒԼԸ

Gayane Abovyan

Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Gayane Abovyan

«Եղնիկներում եմ ծառայելու, կռիվ է սկսվելու ու ես զոհվեմ». Ալբերտ Բախշյան

Gayane Abovyan

Թագուհի Թովմասյանին իշխանությունից առաջարկ արե՞լ են․ Սասուն Միքայելյանը չպատասխանեց

Gayane Abovyan