Ժամանց

Օգոստոսի 8-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ հարմար օր է ակտիվ հանգստի համար

Խոյ.

Օրվա առաջին կեսը հաջող է ընթանում։ Կարելի է ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ցանկալի է մեծ գնումներ կատարել և շահավետ գործարքներ կնքել։Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչն առաջին հերթին անդրադառնում է տրամադրության վրա․ դուք դառնում եք նյարդային և անհամբեր, հեշտ եք տրվում սադրանքների, նեղանում եք անմեղ կատակների համար։ Ամենատարբեր վեճերի և կոնֆլիկտների հավանականությունը շատ բարձր է։

Ցուլ.

Չնայած վատ օր չէ, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Վերջինիս պատճառն էմոցիոնալ ֆոնի անկայունության մեջ է, դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հան-գստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:

Երկվորյակներ.

Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չա-փազանց բարդ է գտնել փոխզիջում սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտե-րիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճա-ռով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են:Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկա-ցած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներ-շնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

Խեցգետին.

Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Առյուծ.

Անհաջող օր է։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, խնդիրներ առաջանում են նույնիսկ այնտեղ,որ-տեղ չէիք սպասում։ Հնարավոր են վեճեր գործընկերների և ղեկավարության հետ, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում ամենաանպատեհ իրադրություններում՝ չթողնելով կենտրոնանալ նրա վրա,ինչ կարևոր է և ակ-տուալ։Հեշտ չէ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, այսօր նրանք հակված չեն ըմբռնումով մոտենալ ձեր թուլություններին, իսկ ահա քննադատությունը, որը միայն մասամբ է կառուցողական, անպակաս է։ Հավանա-կան են չծրագրված ծախսեր, մեծ գնումների մասին հետագայում կափսոսաք։

Կույս.

Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք,այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տը-պավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բե-րածն ու կորցրածը:Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնա-րավորությունը:

Կշեռք.

Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը և այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնել:Հարկադրված ծախսերը բա-վական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ:Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել, այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդա-գույն ակնոցներով նայում բոլոր նրանց,ովքեր ձեզանով հետաքրքրված են:Այնպես որ, անձնական հարաբերութ-յուններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ:

Կարիճ.

Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումները:Օրվա ընթացքում կհաջողվի կար-գավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումներ: Աս-տղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել,այդ թվում էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար:Օրվա երկ-րորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Աղեղնավոր.

Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնոր-հիվ:Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանա-կանությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հա-կառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Այծեղջյուր.

Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջա-պատում: Օրը հարմար չէ դեսպանատներ այցելելու համար:

Ջրհոս.

Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչ ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հա-ջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրա-կանացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը:Կարող են ծագել տարաձայնություններ ընկեր-ների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք ծախ-սերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

Ձկներ.

Օրը բավական անհարթ է, դժվարություններ կծագեն:Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամա-ճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորում-ներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Կարդացեք նաեվ

Ընտրեք նկարը որը Ձեզ առաջինը գրավեց և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանները կարծես չեն ծերանում, ահա թե ինչում է նրանց գաղտնիքը

Gayane Abovyan

Թեստ. ընտրեք տներից մեկն ու իմացեք՝ ինչ հոգեկան վիճակում եք գտնվում

Gayane Abovyan

Ընտրեք ձեր սիրելի սուրճն ու կարդացեք, թե ինչ է այն վկայում ձեր մասին

Gayane Abovyan

Կենդանակերպի այս նշանները մայիս ամիսը տարվա ամենահաջող ամիսը կլինի․․․

Gayane Abovyan

Լուծույթ, որը 2 րոպեում կհեռացնի ատամների քարերը. Բերանի հիգիենան ազդում է մեր առողջության վրա

Gayane Abovyan