Ժամանց

Աստղագուշակ․ օգոստոսի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների և նոր ծանոթությունների համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Դուք դատարկ խոստումներին չեք հավատա, չեք խաբի ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին:

Ամեն անգամ չէ, որ գործերը ուզածի նման լավ կընթանան: Խնդիրներ կարող են ծագել փաստաթղթեր ձևակերպելիս, պետկազմակերպությունների հետ շփումների ժամանակ: Այստեղ կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար համբերատար ու համառ պիտի լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ եղեք: Սա բավական բարդ օր է: Շատ կոնֆլիկտներից խուսափելն այսօր ավելի դժվար կլինի, քան սովորաբար, քանի որ դուք հեշտությամբ կկորցնեք սառնասրտությունը, կտրվեք պրովոկացիաներին, կարող եք վստահել մեկին, ում մտադրություններն այնքան էլ լավը չեն: Բոլոր դժվարություններից գլուխ հանել հեշտ կլինի այն մարդու համար, որը լավ ընկերներ ունի: Երբ կողքին լինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, դուք գլուխներդ չեք կորցնի, իսկ փորձությունները լուրջ չեն թվա:

Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները, աշխատեք շատ չծախսել նրա վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ առավոտյան հաջողության հասնելու ձեր շանսերը բարձր կլինեն: Այդ հատվածը հարմար է կարևոր բանակցություններ վարելու, համախոհներ փնտրելու և ձեր գաղափարներով նրանց հետաքրքրելու համար, որոնցից շատ բան է կախված:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են ցավալի պատահարներ, փոքրիկ դժվարություններ, որոնք ոչ այնքան կխանգարեն առաջ շարժվել, որքան կնյարդայնացնեն ու կշեղեն: Ինչ-որ բանի մասին շրջապատողների հետ պայմանավորվելը կդժվարանա: Բայց դուք միայնակ էլ գլուխ կհանեք բոլոր գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք կարևոր գործերից: Նրա առաջին կեսը խոստանում է երկրորդից բարենպաստ լինել, և դրանից արժե օգտվել լուրջ խնդիրները լուծելու, ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

Ժամանակի ընթացքում տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը կաճի, նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևն ու կոնֆլիկտներ թույլ չեք տա, որոնք կարող էին փչացնել ձեր հարաբերությունները: Երեկոն լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենաարդյունավետ օրը չէ: Այսօր կենտրոնանալն ավելի բարդ կլինի, քան թուլանալը և ուրախանալը: Մեծ կլինի ծրագրած բոլոր գործերը հետաձգելու, օրը հանգստին, զվարճանքներին ու հաճելի շփումներին նվիրելու գայթակղությունը: Աշխատեք կատարել տրված բոլոր խոստումները: Եթե դա չանեք, կվիրավորվեն մարդիկ, որոնք ձեզ համար շատ կարևոր են:

Հավանական են չծրագրված ծախսեր: Մեծ մասամբ դրանք արդարացված կլինեն, բայց միայն ոչ սպոնտան գնումների դեպքում: Շատ Առյուծներ այսօր գումար կծախսեն անպիտան բաների վրա, իսկ հետո կզղջան դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Դուք դուր կգաք մարդկանց, որոնք քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, բոլորի մեջ թերություններ են գտնում: Ձեզ կհաջողվի կառուցողական քննարկել հարցերը ամենատարբեր զրուցակիցների հետ. երբեմն ընդդիմախոսները ձեր կողմը կանցնեն:

Չեն բացառվում ձգձգումները գործերում, բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք: Ձեր փորձի շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, դժվարություններից չեք վախենա: Ձեր ջանքերի արդյունքները հաճախ ավելի լավը կլինեն, քան կարող էիք սպասել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ ու կասկածում ձեր տաղանդների վրա, հիմա պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք:

Հաճելի կլինի ազատ ժամանակը մտերիմների հետ անցկացնելը. զրույցների թեմաներ կգտնեք, նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն: Տարաձայնությունները կմնան անցյալում, ոչ ոք չի ուզենա հիշել հին վիրավորանքների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք ձեզ հնարավորինս բարեհամբույր ու համբերատար պահել նույնիսկ նրանց հետ, ովքեր կարծես հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ ու հանում հավասարակշռությունից: Գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելու կարողությունը շատ կարևոր կլինի, և դուք արագ կհասկանաք դա: Աշխատեք չքննադատել նույնիսկ նրանց, ովքեր կարծես հատուկ դրան են ձգտում, և խորհուրդներ չտալ, եթե այդ մասին ձեզ չեն խնդրել:

Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, եթե ինքնուրույն գործեք: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել, բարդ խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրել: Դա ձեզ մոտ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործեր շատ կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք: Այն, ինչով այսօր պիտի զբաղվեք, ձեզ իսկապես կոգեշնչի: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ, որոնք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան:

Օրվա առաջին կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի ազբյուրներից: Ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել հին մտահղացումները: Այստեղ կարևոր կլինի կասկածները մի կողմ վանելը և գործելը. ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում զգուշություն է անհրաժեշտ: Նույնիսկ եթե թվում է, թե նպատակին շատ մոտ եք, դա միշտ չէ, որ այդպես կլինի: Աշխատեք ուշադիր լինել, նկատել մանրուքները, որոնք հետո կարող են որոշիչ դեր խաղալ: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգան վաղուց ստացած գիտելիքները:

Օրը հարմար է ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, ոչ ֆորմալ միջավայրում շփումների, համատեղ հանգստի համար: Դուք կփորձեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, անհրաժեշտ արդյունքի հասնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ մեթոդ կգտնեք: Չեն բացառվում չծրագրված հանդիպումները հին ծանոթների հետ. զրուցելու թեմաներ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է ուսման և ստեղծագործ գործունեության համար: Լավ գաղափարների պակաս չի լինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թվում է, թե այսօր կարող եք ամեն ինչի հասնել, բայց դա այդպես չէ: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ դրանց ամենից քիչն եք սպասում, այնպես որ՝ չի կարելի թուլանալ: Շատ նոր գործեր ու խնդիրներ առաջ կգան, որոնց մեջ կլինեն շտապ լուծում պահանջողները. աշխատեք ժամանակը զուր չվատնել:

Հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ շփումներում, փոխադարձ դժգոհություններ, վեճեր մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, չնայած՝ ոչ առանց դժվարության: Երեկոյան կուզենաք միայնակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ընտրեք կենդանիներից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ում այս տարի ոչինչ չի խանգարի երջանիկ լինել

Gayane Abovyan

Կենդանակերպի 5 ամենահաջողակ նշանները

Gayane Abovyan

10 պարագա, որոնք հաջողությունը մագնիսի պես ձգում են դեպի Ձեզ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ մարտի 23

Gayane Abovyan

Առաջինը ում դեմքը տեսնեք, դա էլ կպատմի ձեր կյանքում սպասվող փոփոխությունների մասին

Gayane Abovyan