Առողջություն

Չիչխանը կանխարգելում է նույնիսկ անբուժելի հիվանդություններ. այն ամենը՝ ինչի մասին գիտեն քչերը

Չիչխանը շատ համեղ ու տարածված մթերք է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև անչափ օգտակար է առողջության համար: Չիչխանի յուղն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և դրական ազդեցություն է ունենում լյարդի ճարպային փոխանակման գործընթացի, ինչպես նաև սրտամկանում տեղի ունեցող դիստորֆիկ գործընթացների վրա:

Բացի այդ, այս յուղն օգտագործվում է որպես վերքամոքիչ միջոց և շատ օգտակար է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանության ու ավիտամինոզների դեպքում: Սակայն հարկավոր է հիշել, որ այս յուղը հակացուցված է սուր խոլեցիստիտից ու ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից տառապող մարդկանց:

Այս բույսի հյութն օժտված է բակտերիասպան հատկությամբ: Բացի այդ, այն նպաստում է լեղու և մարսողական ֆերմենտների արտադրմանն ու բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը:

Շատ օգտակար է նաև չիչխանի պտուղների եփուկը, որը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի և ռևմատիզմի ժամանակ:

Չիչխանի մուրաբան, մորսը, ինչպես նաև շաքարավազով տրորված պտուղները խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում և աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Կարդացեք նաեվ

Մոլորակի ամենառողջարար բանջարեղենը

Gayane Abovyan

Դարչին և մեղր! Ինչպես եմ օգտագործում!

Gayane Abovyan

Վերացրեք ատամների վրա առաջացած քարերը և նստվածքները տնային պայմաններում

Gayane Abovyan

Հազի դեմ օշարակները կարող են վտանգավոր լինել կորոնավիրուսային վարակի դեպքում

Gayane Abovyan

Ռևմատիզմի դեմ միջոց, որն արագ ձեզ ոտքի կկանգնեցնի

Gayane Abovyan

Ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ առանց կալորիաները հաշվելու

Gayane Abovyan