Հասարակություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե երբ կվերսկսվեն դասերը հանրակրթական դպրոցներում

Սովորողները կգնան դպրոց, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»:

Կարդացեք նաեվ

Ֆռացեք ս․․․ր եղեք ստից․ Ինչպես Քաղաքացին բարձրացավ Փաշինյանի անվտանգության մեքենայի վրա․ Լարված իրավիճակ Սյունիքում

Gayane Abovyan

«Արի էստեղ». Սիսիանում կինը կոպիտ ձեւով քաշում է Աննա Հակոբյանի ձեռքից համբուրելու համար

Gayane Abovyan

Գագոի խոստովանությունը. Հայությունը շոկի ենթարկվեց

Gayane Abovyan

Կարդա, մի՛ ալարիր. Մեկ էլ մի «լայքիր», եթե չես կարդացել. Գրառում

Gayane Abovyan

Ծեծը կրել է լոկալ բնույթ․ «Մեր բակը» մանկապարտեզի տնօրենի փաստաբանը՝ երեխաներին ծեծի ենթարկելու գործի մասին

Gayane Abovyan

Հաղթանակից հաղթանակ. Հայաստանը վերադառնում է

Gayane Abovyan