Հասարակություն

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դեպի Երևան ընթանալիս բախվել են իրար, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում, Lexus-ն էլ կողաշրջվել է։

Վթարի հետևաւնքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղուոմ հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դպքի վայր է ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ

Gayane Abovyan

Կամավորի այս խոսքը բխում է յուրաքանչյուր հայրենասերի սրտից. Արտյոմ Ասրիյան

Gayane Abovyan

Վարձկանի հետ իր հույսը կապեց նաև մեր էթնիկ թշնամին ու տապալվեց…Նվեր Մնացականյանը Ծառուկյանին մի քանի բան հիշեցրեց

Gayane Abovyan

Կարո՞ղ էր Հայաստանը խուսափել պատերազմից։ Իմ կարծիքով այո, կարող էր, եթե… հանրային գործիչ Զախար Պրլիեպինի խոսքը՝ արցախա-ադրբեջանական պատերազմի մասին

Gayane Abovyan

Ցուցմունք տալու փոխարեն, Սերժը հարցազրույց է տալիս․ նա գիտեր պատերազմ է լինելու, իր եփած բորշն էր. Վիգեն Խաչատրյանի հզոր վերլուծությունը

Gayane Abovyan

Նոր Դավաճաններ Նիկոլի կողքին․ Նրա մտերիմին Դատի են տվել

Gayane Abovyan