Հասարակություն

Շատ փող ունեն՝ մեյդան են ընկել. թալանել են երկիրը՝ հիմա ասելի՞ք ունեն. Աշոտ Աղաբաբյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի թեմայով: Սարգսյանը Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հարցերին չպատասխանեց՝ խոստանալով առաջիկայում ասուլիս հրավիրել ու, իր ձևակերպմամբ, բոլոր հարցերին պատասխանել:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Ավարտական զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի աշնանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմին վերաբերող գաղտնի և ոչ գաղտնի ամբողջ տեղեկատվությունը այս պահին գտնվում է Ազգային ժողովում: Քոչարյանի խոսքով՝  իրենց ձեռքի տակ հազարավոր էջերի ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի հանգամանքների վրա:

«Երեք հիմնական հարցերի պատասխան մենք պետք է կարողանանք տալ՝ մինչ ապրիլյան պատերազմը մեր անվտանգության համակարգը պատրա՞ստ էր նման գործողությունները կանխարգելելու, երկրորդ՝ բուն պատերազմի ընթացքում մենք ամբողջությամբ կարողացա՞նք ճիշտ օգտագործել մեր Զինված ուժերի հնարավորությունները, և այն կասկածների մասին, որ առաջնագծի մեր զինվորները մնացել են մենակ, կամ պետությունը լիարժեք չի կատարել իր հիմնական կառավարման խնդիրները: Այս հարցերի բոլոր պատասխանները մենք կտանք եզրակացության մեջ, և վերջնափուլում՝ հակառակորդը ինչո՞ւ սկսեց, և ինչպե՞ս ավարտվեց ապրիլյան պատերազմը, այսինքն՝ բանակցային գործընթացը. դրա մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան»,- ասել է Քոչարյանը:

Ապրիլյան պատերազմում հերոսացած տղաների հարազատներն ու ծնողներն էլ պնդում են, որ պատերազմի օրերին իրենց որդիները մնացել են առանց հացի, զենքի, առանց օգնության: Աշնանը այս բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն զեկույցի տեսքով: Մինչ այդ Սերժ Սարգսյանը որոշել է հավանաբար մանրամասներ ներկայացնել ապրիլյան պատերազմի և իր իշխանությանը վերագրվող մեղադրանքների մասին:

ԱԺ  նախկին պատգամավոր, նախկին հանրապետական Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը հասարակությանը ասելիք չունեն, իրենց սպառել են: «Անկեղծ ասած, չեմ ուզում իրենց մասին խոսել։ Ի՞նչ պետք  է ասեն։ Իրենք իրենց արդեն սպառել են։ Ուղղակի շատ փող ունեն՝ մեյդան են ընկել։ Դրա համար ես իրենց մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Ինչ էլ ասեն, հասարակությունն ավելի շատ է զզվելու իրենցից։ Իրենք ի՞նչ ասելիք պետք է ունենան։ Թալանել են երկիրը՝ հիմա ասելի՞ք ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը։

Գալով ապրիլյան պատերազմի թեմային, որի մասին խոսելու է Սերժ Սարգսյանը, և այն պնդումներին, որ հայկական կողմը չի իմացել հակառակորդի հարձակման մասին, տարածքային ու մարդկային կորուստների մասին, Աշոտ Աղաբաբյանը նշեց. «Ինքն էլ (Սերժ Սարգսյանը-խմբ.), իր Գլխավոր շտաբի պետն էլ ոչ մի բանից տեղյակ չեն եղել։ Հայ ժողովուրդը, հայկական բանակն է դա արել։ Իրենք ի՞նչ կապ ունեն։ Ո՞նց կարելի է ժողովրդի ու բանակի պայքարը վերագրել իրենց։ Իրենք ո՞վ են»։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ինչ է կատարվում Սյունիքի սահմանին. մանրամասներ

Gayane Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

ՊՆ-ի դուռը ծնողները երկորրդ անգամ կոտրեցին ու ներս մտան

Gayane Abovyan

Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՍԵՆՍԱՑԻԱ․ Ծառուկյանը Քոչրայանը Ու Սերժը Շտապ դիմեցին Նիկոլին

Gayane Abovyan

Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք․ Razminfo-ն՝ թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչու ինքնաթիռի Գյումրի մտնելու մասին

Gayane Abovyan