Շոու-բիզնես

Նատալյա Օրեյրոն ամուսնու հետ բացառիկ լուսանկարներ է հրապարակել

Նատալյա Օրեյրոն, որն, ի դեպ, շուտով Ռուսաստանի քաղաքացի կդառնա, երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է ամուսնու՝ Ռիկարդո Մոլոյի լուսանկարը։ 43-ամյա դերասանուհին սոցիալական ցանցերում հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, սակայն ամուսնու ծննդյան օրվա առիթով բացառություն է արել։

«Վայրի հրեշտակ» սերիալի աստղը սիրելիի հետ, որը նշում է 63-ամյակը, մի քանի սելֆի է հրապարակել։ «Շնորհավոր իմ սիրելի մարդու ծննդյան օրը»,- լուսանկարը մակագրել է Օրեյրոն։

Նատալյա Օրեյրոն եւ Ռիկարդո Մոլոն ծանոթացել են 2001թ.-ի նոյեմբերին յոգայով զբաղվելու ընթացքում։ Արդեն մեկ ամիս անց նրանք ամուսնացել են։

Այդ ժամանակվանից ի վեր զույգը միասին է ապրում։ 2012թ.-ի հունվարին Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում ծնվել է նրանց որդին՝ Մերլինը։ Ռիկարդոն «Divididos» ռոք խմբի առաջնորդն է։ Զույգն այս տարվա ավարտին պատրաստվում է տոնել ամուսնության 19-ամյակը։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Քանի հոգու գլուխ ռեստորանում ունիտազի վրա ջարդելա. Յոժն ու Արտյոմը կրկին համացանցը հանին օդ

Gayane Abovyan

Մերի Մակարյանը ցուցադրել է իր սեքսուալ կազմվածքը

Gayane Abovyan

Գոռ Բարսեղյանը` 33-ամյակի նպատակների և անձնական կյանքի մասին

Gayane Abovyan

Հայ աստղերը պատերազմի ժամանակ օգտագործեցին քաղաքացիներին, իսկ այսօր ՏԺԺՈՒՄ ու քեֆ են անում

Gayane Abovyan

Մաշայի ու Տոմայի հարաբերություններ միայն բեմում չեն լարված․ նրանք կռվելով փչացրին անգամ Լիլի Մորտոյի ծննդյան տորթը

Gayane Abovyan

ԳՐԱԶ ԿԳԱՄ, ՈՐ ԻՎԵՏԱՆ ՈՒ ԱՆՆԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵԻՆ, ՈՐ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՎԵՐԱՆԱՐ

Gayane Abovyan