Հասարակություն

Նոր մանրամասներ Երևանում հեռուստաաշտարակի մոտ խեղդամահ արված աղջկա գործից․ կասկածյալը հատել է հայ-իրանական սահմանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժինների, Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված սպանված աղջկա ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ՝ ՀՀ Քր.Օրի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործում նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, ով ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը;

SHAMSHYAN.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալներ Վլադիմիր Ասատրյանի. Լևոն Կարապետյանի, Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Տեղում է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Տեղում ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Վ. Ասատրյանը, իսկ այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոման Թովմասյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

Փաշինյանն ուզում է կոճակ սեղմող պատգամավոր, խոսնակն էլ ասի՝ «ուսապարկ, սուս նստի տեղդ». Գորգիսյան

Gayane Abovyan

«Աերոֆլոտը» չեղարկում է չվերթերը դեպի Երևան և մի շարք այլ քաղաքներ

Gayane Abovyan

Ինչ ասաց Պուտինն Էրդողանին, որ ադրբեջանցիները կրակեցին

Gayane Abovyan

Արյան հոտ է գալիս, ժողովուրդը քնած է, իսկ պատերազմը մոտենում է Արկադի Կարապետյան

Gayane Abovyan

Գերիի մայրը որդուն տեսնելիս ուշաթափվում է. տանը նրան դհոլ-զուռնայով են դիմավորում

Gayane Abovyan

Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ. Լևոն Արոնյան

Gayane Abovyan