Հասարակություն

Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վովա Գասպարյանին

«Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին, հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում», — երեկ PARA tv-ին տված հարցազրույցում ասել էր քրեական գործով անցնող նախկին ոստիկանապետերից Վլադիմիր Գասպարյանը։

Irakanum.am-ը նախկին ոստիկանապետերից փորձեց ճշտել, թե ի՞նչ էր ակնարկում Վովա Գասպարյանը եւ արդյո՞ք կադրային քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել են Գասպարյանի մեջբերած արտահայտությամբ։

ՀՀ նախկին ոստիկանապետերից Վալերի Օսիպյանը Irakanum.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ոստիկանապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից կոմպելքսավորված և կաշկանդված չի եղել։ «Որպես ոստիկանության նախկին պետ իհարկե չէի ցանկանա մտնել այդ դիսկուրսի մեջ, սակայն նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, չկա գեթ մի ծառայող, ով կհաստատի վերջինիս խոսքերը, որ իբր թե ես առաջնորդվել եմ նման կերպ։ Հարիր չեմ համարում լինելով գեներալ արձագանքել մեկ այլ գեներալի, հատկապես, որ արձագանքը կարող է լինել բավականին անհամաչափ։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես գործել եմ բացառապես օրենքի և ինձ՝ որպես ոստիկանության պետի տրված լիազորությունների շրջանակներում։ Վստահ եմ ժամանակն ու իրողությունները արդեն իսկ ցույց են տվել և դեռ ցույց կտան, որ ժամանակներում է այս կամ այն պաշտոնյան եղել կոմպլեքսավորված»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Նախկին ոստիկանապետերից Արման Սարգսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 դեպք, 11 մահ

Gayane Abovyan

Նիկոլի Շտապ զանգը Տաշիր Սամոյին․Ինիչ է կատարվել

Gayane Abovyan

Ահա՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ վարչապետ. Մեղավորները հայտնի են

Gayane Abovyan

«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Gayane Abovyan

Հայ ժողովուրդը շնորհակալ է ՌԴ-ին՝ դժվարին օրերի աջակցության համար. ՀՀ նախագահը հանդիպել է Լավրովին

Gayane Abovyan

Թե բա երկրի էլիտան հարսանիք էր անում։ Տո այ փնթիներ շուքով որդի եք ամուսնացնել. որդի,որը մի ժամ նույնիսկ… Հարություն Մկրտչյանի ԿՈՇՏ գրառումը

Gayane Abovyan