Հասարակություն

Լավ առաջարկ ՀՀԿ-ին

«Ժամանակ» թերթը գրել է. «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ կուսակցությունում քննարկվում է կուսակցության վերանվանման հնարավորության հարցը: Կուսակցության որոշ անդամներ կտրականապես դեմ են դրան՝ նկատի ունենալով այն պատմությունը, որն իր ետևում ունի կուսակցությունը, մյուսները համարում են, որ այդ պատմությունը և անվանումը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու իրենց լինել ակտիվ քաղաքականության մեջ»: 

«ՉԻ». Չենք կարող ասել, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, բայց մենք ՀՀԿ-ին կառաջարկեինք այնուամենայնիվ փոխել անվանումը: Որովհետև այն սկզբնական ՀՀԿ-ի և այս ՀՀԿ-ի միջև որևէ կապ չկա: Բոլորս էլ գիտենք, որ ՀՀԿ-ի հիմնադիրներից և ղեկավար կազմից որևէ մեկը չկա, գիտենք նաև, որ զուտ սիրուն անվանման այդ կուսակցությունը սարքեցին հիմնական իշխանական ուժ: ՀՀԿ-ն չլիներ, մի հատ ՊՊԿ կստեղծեին: 

Այդ իսկ պատճառով մենք ՀՀԿ-ի վերանվանման տարբերակներ ենք առաջարկում, որոնք ավելի ճիշտ են արտացոլում այդ քաղաքական ուժի կերպարը, գործունեությունը, անցյալը, ներկան:

Եվ այսպես.

ՄԿԿ – Մերժված կոմսոմոլների կուսակցություն
ՍՄԿԿ – Սովետին մերված կոռուպցիոներների կուսակցություն
ՄԱՀ – Միլիոնատեր ազգայնականների համատիրություն
ՀՈՊ – Հերոսական ոգով պարտվողներ
ՃԻՉ – Ճշմարտության հետ չհաշտվողներ

Նյութի աղբյուր4rd.am

Կարդացեք նաեվ

Թուրքիայի, Ալիևի և Փաշինյանի նպատակները գրեթե նույնն են՝ ոչնչացնել Հայաստանը. Սեյրան Օհանյան

Gayane Abovyan

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ ձե’ր շնորհիվ. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Ինչպես են հայերը ասֆալտին փռում՝ մուրճով խաղաղ ցուցարարների վրա հարձակված թուրքերին. Տեսանյութ Ֆրանսիա-Իսպանիա սահմանից

Gayane Abovyan

«Զանգեց, ասաց` մամ ջան, ես լավ եմ». գերությունից վերադարձած Արայիկի մայրը աչքալուսանքներ է ընդունում

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանը բարևեց 93-ամյա տատիկին ու ախտահանեց ձեռքերը

Gayane Abovyan

Սա կապահովի Ձեր փոքրիկի խաղաղ քունը

Gayane Abovyan