Հասարակություն

Երբ ԿԳՄՍ նախարարը մուննաթ է գալիս ուսուցիչների և ծնողների վրա, երբ Առողջապահության նախարարը ծիծաղում է մեզ բոլորիս վրա` էլի Փաշինյանն է մեղավոր. Սամսոնյան

Մենք այլևս չենք խեղդվում Սերժ Սարգսյանի «գաղջ» մթնոլորտում: Այսպես է համոզել և շարունակում համոզել իշխանությունը հանրությանը:Իմ համոզմամբ երկիրն այսօր մեկ այլ բանի մեջ է խեղդվում`սև ու սպիտակի թմբիրի: Տարբեր հարցերով քաղաքացիների արդար բողոքի ձայնը բախվում է պիցցայակերների, դավաճանների, սևերի, սաբոտաժ անողների և հեղափոխական իշխանությանը հոգեբանորեն հալածողների բանավեճին ու վարկաբեկվում: Սա ես չեմ ասում, այլ այն մարդիկ, ովքեր բողոքում են Կառավարության շենքի առջև և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են մեզ հետ և բոլոր նրանց հետ, ովքեր ունեն իրենց կարծիքը, բայց վախում են արտահայտել այն: Ըստ էության ինչպես նախկինների ժամանակ: Վախը մնում է վախ` անկախ դրա պատճառներից: Այս իշխանությունը մարդկանց սովորեցրեց մտքի, խղճի այլասերված և քինախնդիր ազատությանը և դա չարիքի պես խժռում է բոլոր առողջ քննարկումներն ու բանավեճերը: Մարդիկ այսօր ուզում են իրենց տան հարցը լուծվի, իրենց քթի տակ հանք չբացեն կամ անարգել հասնեն ՌԴ, բայց թիրախավորվում են և ընկնում սևուսպիտակի փոսը: Եվ անելանելիությունից կոչ են անում չքաղաքականացնել իրենց հարցերը: Բայց մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց բոլոր հարցերը քաղաքական են, որովհետև որոշում կայացնողները իշխանության համար կռիվ տված և իրենց վստահությունը որսացող քաղաքական դերակատարներ են: Եթե նախկինում Սերժ Սարգսյանն էր մեղավոր, որ քաղաքական դերակատարները իրենց տեղում չեն, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Երբ ԿԳՄՍ նախարարը մուննաթ է գալիս ուսուցիչների և ծնողների վրա, երբ Առողջապահության նախարարը ծիծաղում է մեզ բոլորիս վրա իր ցինիզմի ողջ կատարելությամբ` էլի Փաշինյանն է մեղավոր: Նա կարող է փոխել ապաշնորհ նախարարներին, բայց չի անում: Որովհետև նրա իշխանության կարողությունն այդքան է: Ավելին չեն կարող անել: Սա պիտի հասկանան մարդիկ, ովքեր նրանց ուղարկել են իրենց կյանքի համար քաղաքական որոշումներ կայացնելու:Աշունը կարող է թեժ լինել, կարող է նաև չլինել: Համենայնդեպս իշխանության համար այն չի լինելու նույնը, ինչ նախորդ երկու տարիներին:

Կարդացեք նաեվ

Ուշադիր լսեք՝ մենք ունենք վարչապետ և ինքը հրաժարական չի տալու. Հզոր լայվ

Gayane Abovyan

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն

Gayane Abovyan

«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է

Gayane Abovyan

Իրանը զորքեր է կուտակում Արաքսի երկայնքով

Gayane Abovyan

Մանրամասներ՝ նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին

Gayane Abovyan

Նիկոլը մեր Աստվածն է, ով որ տանի, իր գլուխը պիտի ջարդենք. ՆԻկոլ,Նիկոլ,Նիկոլ… Փաշինյանի կողմնակից զինվորները Հանրապետության Հրապարակում. Տեսանյութ

Gayane Abovyan