Հասարակություն

Վանաձորի բնակիչը կոտրված շշի սուր եզրով դիտավորությամբ հարվածել է ընկերոջ դեմքին՝ պատճառելով անջնջելի այլանդակում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 47-ամյա տղամարդու կողմից ընկերոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խնձորուտ փողոցի տներից մեկի ավտոտնակում, հարևանների հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչի և վերջինիս 45-ամյա ընկերոջ միջև:

Վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից 47-ամյա տղամարդու մոր հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, վերջինիս

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ես էդ իրավունքը ունեմ ՝իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին

Gayane Abovyan

Մովսես Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի հետ ունեցած միջադեպի մասին․ «Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»

Gayane Abovyan

Սույն կենդանիները մահը դարձրել են հումորի, մաղթանքի, ցինիզմի և այլնի առարկա

Gayane Abovyan

Ներկայումս ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. Արցախի ՊԲ

Gayane Abovyan

Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել

Gayane Abovyan

Սյունիքում հայկական կողմը ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերի

Gayane Abovyan