Շոու-բիզնես

Փորձասենյակում՝ Հայկ Պետրոսյանի, Սրբուկի, Արամ Mp3-ի, Գոռ Սուջյանի եւ մյուս արտիստների հետ

«Քեզ համար, Հայաստան»՝ լեգենդար երգի հենց այս տողերը կլինեն Շառլ Ազնավուրին նվիրված համերգի խորագիրն այս տարի: Թեեւ ամենամյա դարձած համերգն իրավիճակով պայմանավորված ձեւաչափային փոփոխություններ է կրել, ընդգրկված արտիստները չեն դադարում մեծ ոգեւորությամբ ու եռանդով պատրաստվել սեպտեմբերի 12-ին կայանալիք իրադարձությանը:

BRAVO.am-ը եղել է համերգի փորձին՝ ներկայացնելու նախապատրաստական իրարանցումը, իհարկե, չենք մոռացել նաեւ աշխատանքային ու կենդանի լուսանկարների մասին:

«Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգի փորձին


Շառլ Ազնավուրին նվիրված համերգների այս շարքը 2017-ից նախաձեռնել եւ իրականացնում են դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանն եւ պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

Ալեքսանդրի խոսքով՝ նոր ձեւաչափը էքսպերիմենտալ է.«Այս տարի հանդիսատես չենք ունենա. ծրագիրը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ առցանց հարթակներում: Ցավալի է, որ մարդկանց հետ կենդանի կապ չի լինի, բայց կարծում եմ, որ մեր արտիստներն այդ էներգիան կփոխանցեն նաեւ էկրաններից: Մենք փորձել ենք միավորել բոլոր այն երաժիշտներին, ովքեր շփվել են Ազնավուրի հետ կամ երգել նրա ստեղծագործությունները: Նաեւ կունենանք ուղիղ միացումներ տարբեր արվեստագետների հետ, ովքեր կկիսվեն շանսոնյեի մասին հուշերով: Իհարկե, անհամբեր սպասում ենք համավարակի ավարտին՝ կրկին հանդիպելու մեր հանդիսատեսին: Մեծ ցանկություն ունենք այս ծրագրով լինել աշխարհի շատ բեմերում. արդեն ելույթներ ենք ունեցել Փարիզում, Բեյրութում, Նյու Յորքում»:

Նարինե Դովլաթյանը


Համերգին Հայկ Պետրոսյանը ոչ միայն ելույթ կունենա, այլեւ կլինի հաղորդավարի դերում: Նրա խոսքով՝ սա քաղցր պատասխանատվությունն է.

«Ազնավուրին նվիրված յուրաքանչյուր համերգ ունեցել է յուրահատուկ մթնոլորտ. 2015-2016թթ.-ի համերգը կարծես ծանոթություն լիներ, 2017-ին Օպերայի դահլիճում մեզ հետ էր մաեստրո Թոփչյանը, իսկ հանդիսատեսի շարքում էր հենց ինքը՝ շանսոնյեն. լրիվ ուրիշ էներգիա էր: 2018-ին «Քեզ համար, Ազնավուրը», ցավոք, դարձավ հիշատակի երեկո, իսկ արդեն այս տարի՝ 2020-ին, այլ մոտեցում է, քանի որ լինելու է հեռուստատարբերակով:

Հայկ Պետրոսյանը


Ազնավուրի երգերի գունապնակն այնքան բազմազան է, որ անընդհատ կարելի է նորություններ գտնել. հին երգերը նորովի մատուցել կամ նոր երգեր ներկայացնել: Համերգներին ամեն անգամ կարողանում ենք համախմբել շատ տաղանդավոր մարդկանց, ովքեր միշտ գոհացնում են հանդիսատեսին: Շատ ուրախ ենք, որ այս նախագծի  համագործակցությունների շրջանակն ամեն տարի մեծանում է. մեզ են միանում նոր մարդիկ, կազմակերպություններ, մշտապես ունենք նաեւ ԿԳՄՍՆ-ի աջակցությունը»,-նշել է երաժիշտը:

Համերգին կհնչեն ինչպես սիրված ու սպասված, այնպես էլ հանդիսատեսին քիչ հայտնի երգեր՝ Արամ Mp3-ի, Գոռ Սուջյանի, Նարեկ Հախնազարյանի, Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Նարինե Դովլաթյանի, Սեւակ Ամրոյանի, Սրբուհի Սարգսյանի մատուցմամբ: Նրանցից շատերն արդեն հանդիսատեսին ներկայացել են Ազնավուրի կատարումներով, սակայն ինչպես նշեց Սրբուկը, Ազնավուր երգելիս պատասխանատվությունը միշտ է մեծ:

Սրբուկը, Սեւակ Ամրոյանը եւ Գոռ Սուջյանը


«Նրա երգերն արժանվույնս մատուցելու համար պետք է դրանք ներսովդ անցնեն, ապրվեն ու նոր հասնեն հանդիսատեսին: Այդ երաժշտության մեջ պատմություն ու խորություն կա, որ հասանելի է յուրաքանչյուրին»,- ամփոփեց երգչուհին:

Կարդացեք նաեվ

Ռաֆո ու Վարդան ամաչում եմ, որ տղերքը ձեր նման «տղերքի» համար զոհվեցին՝ արդար չէ, որ նրանց փոխարեն ձեր նմաններն են ապրում

Gayane Abovyan

Ով է Սարգիս Գրիգորյանի նախկին կինը

Gayane Abovyan

Ուլտրակարճ կիսատաբատ, սլացիկ ոտքեր, նեղ գոտկատեղ․ Եվա Բաղդասարյանի լուսանկարը

Gayane Abovyan

Ինչպես է իր տոնական օրն անց կացրել Սիլվա Հակոբյանը դստեր հետ

Gayane Abovyan

Տաք պահեք, սիրտը տաք պահեք. Նազենի Հովհաննիսյան

Gayane Abovyan

«Հիմա զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, ունեմ աշխատանք, բայց չունեմ երկրրորդ կես». Վարուժան Մարգարյան

Gayane Abovyan