Ժամանց

Աստղագուշակ․ օգոստոսի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք չհուզվել: Օրն առանձնապես թեթև ու հասարակ չի լինի, այն տհաճ պահեր կարող է բերել: Տեղի ունեցող իրադարձությունները միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Նույնը կարելի է ասել այն մարդկանց մասին, որոնց հետ այսօր կծանոթանաք: Այնպես որ՝ եզրակացությունների հարցում մի շտապեք: Որոշումները նույնպես լավ է շտապելով չընդունեք. դուք ամեն ինչ մտածելու համար բավարար ժամանակ ունեք:

Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Բիզնեսի ու լրացուցիչ եկամուտների հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Բաց մի թողեք շահավետ գործարքներ կնքելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ է, և հենց այն հնարավորություն կտա գլուխ հանել կարևոր գործերից, հաջողության հասնել լուրջ խնդիրների լուծման մեջ: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, չեք անհանգստանա այնպիսի բաների պատճառով, որոնք ձեր ուժերի սահմաններում չեն: Դա շատ բան կհեշտացնի:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Թյուրիմացություններից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ վեճեր առաջ կգան դատարկ բաների պատճառով: Երբեմն չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-1638&slot=content&api=2.0&ref=hushak.com×https://acceptable.a-ads.com/1163745

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ պատահի, եզրակացությունների հարցում մի շտապեք: Առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, իսկ սովորաբար ուժեղ ինտուիցիան այսօր կարող է հուսախաբ անել: Շատ մարդկանց ուշադիր պետք է հետևել՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է նրանցից սպասել:

Դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, կկարողանաք ավարտել այն, ինչի վրա նախկինում երկար աշխատել եք: Նոր նախաձեռնությունների համար օրն այնքան էլ լավը չէ. տհաճ անակնկալներից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց բոլոր դժվարությունները կհաջողվի հաղթահարել, եթե կողքին հուսալի օգնականներ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին թյուրիմացություններից, տհաճ պատահարներից խուսափել հազիվ թե ստացվի: Դա նոր բան սկսելու համար ամենահարմար պահը չէ: Լավ է կենտրոնանաք հին գործերն ավարտելու վրա: Օգտակար կլինի նախկին ծրագրերին վերադառնալը. չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է դրանք կյանքի կոչել:

Ավելի ուշ բարենպաստ ու ոգեշնչող շրջան կգա, որը համարյա անսահման հնարավորություններ կբացի ձեր առաջ: Այն հնարավորություն կտա շփվել անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար. դուք ճիշտ եզրակացությունների կգաք, պատասխաններ կգտնեք նույնիսկ ամենաբարդ հարցերին: Դուք ուշադիր, լուրջ, բծախնդիր կլինեք, ոչինչ չի վրիպի ձեր ուշադրությունից:

Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Նրա հուշումների շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչն է շահեկան, իսկ ինչը՝ ոչ: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեք, բայց բազմաթիվ գործերը ձեզ հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը ձեզանից զգուշություն ու շրջահայացություն է պահանջելու: Չարժե շտապելով որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը ձեզ կամ շրջապատողների համար կարևոր գործերի մասին է: Մտածեք տեղի ունեցողի մասին, գնահատեք իրավիճակն ու ձեր գործողությունների հնարավոր հետևանքները: Օրվա սկզբին ինտուիցիան սուր կլինի, արժե լսել նրա հուշումները:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զարմանալի պատահարներ, անսովոր իրադարձություններ, որոնք հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Մտերիմ մարդու հետ զրույցը կբարձրացնի ձեր տրամադրությունը, ընկերներն էլ կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շտապել չարժե: Առավոտյան հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Լավ է այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Դուք հնարավորություն կունենաք նկատել այն, ինչ ուրիշները չեն տեսել: Դա կօգնի խուսափել սխալներից ու սխալ որոշումներից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա, իսկ դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք շատերին ձեր կողմը գրավել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին դժվարությամբ ինչ-որ բանի վրա կկենտրոնանաք: Դուք մեկ մի բան կստանձնեք, մեկ՝ մի ուրիշ, ամեն անգամ սկսածն ավարտին չեք հասցնի: Բացի այդ, հաճախ կշեղեն զրույցները, հաճույքների ու զվարճանքների մասին մտքերը, ապագայի մասին երազանքները: Հնարավոր հաջողության մասին երազելով՝ բաց կթողնեք իրական հաջողության հասնելու շանսը:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, օրվա երկրորդ կեսն էլ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը և լրիվ նոր բան ստանձնել: Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ է: Նրա առաջին կեսին ապրումների առիթներ չեն լինի: Այդ հատվածում շատ բան այնքան հաջող կդասավորվի, որ դրված նպատակներին հասնելու համար ոչինչ անելու կարիք չի լինի: Բավական կլինի միայն ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել ու լսել ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ ինչպես գործել:

Ավելի ուշ լարված պահեր կլինեն: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կլուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Չնայած գործեր քիչ չեն լինի, հոգնածություն դուք չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այդ հատվածում դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, կկորցնեք հավասարակշռությունն ու հիմարություններ կանեք, կտրվեք պահի ցանկություններին, պատրանքներ կկառուցեք, երբ ավելի օգտակար կլիներ իրավիճակն իրատեսորեն գնահատելը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նորանոր հնարավորություններ կբացվեն: Դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել, հաճույքով կստանձնեք նոր գործերը: Նշանի շատ ներկայացուցիչներ ոտքի վրա կսովորեն այն, ինչ շուտով նրանց անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հուզական դաշտը լարված կլինի, հազիվ թե կարողանաք խուսափել բարդ պահերից: Դուք կանհանգստանաք աննշան պատահարների պատճառով, երբեմն կկորցնեք հավասարակշռությունը, եթե թեկուզ մի բան ձեր ուզածով չընթանա: Նման պահերին աջակցության կարիք շատ կունենաք: Իսկ աջակցություն այսօր կարող եք ստանալ հին ընկերներից, ինչպես նաև ձեզ համակրող նոր ծանոթներից:

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, ընդ որում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Աշխատեք ժամանակը զուր չվատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Կոնկրետ տեղեկատվություն ստանալը դժվար կլինի, չափազանց հաճախ պետք է հենվեք ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա: Հենց այդ պատճառով էլ դժվարությամբ որոշումներ կընդունեք ու որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում, դժվարությամբ կորոշեք՝ ինչպես եք գործելու: Շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն:

Դուք բոլոր դեպքերում կպահպանեք լավ տրամադրությունը, իրերին լավատեսորեն կնայեք ու չեք կոցնի այն բանի հանդեպ վստահությունը, որ կարողանալու եք գլուխ հանել իրավիճակից: Դա շատերին դուր կգա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կամ պարզապես ձեզ ավելի լավ ճանաչել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Բացառիկ Հնդկական հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Gayane Abovyan

Կենդանակերպի ո՞ր նշանի հետ իդելական երջանիկ ընտանիք կկազմես դու

Gayane Abovyan

Հորոսկոպի ամենաստախոս նշանները

Gayane Abovyan

Ձեր ընտրությունը շատ բան կպատմի ձեր մասին

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշաններն ամենդժվար ճակատագիրն ունեն

Gayane Abovyan

Կենդանակերպի նշաններ, ում կողքին ջերմ է ու հանգիստ

Gayane Abovyan