Հասարակություն

Եզրակացություն արա ՍՐԱՆԻՑ ու հնարավորինս շուտ հեռացիր․․․ Ալիս Սողոմոնյանի սենսացիոն բացահայտումները Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԹԱՔՆՎԱԾ Ա ԿԱՆ ռՈՍՏԱՄ բԱԴԱՍՅԱՆԸ Այս ջահելը ե՞րբ ու ինչպե՞ս յուրացրեց խա րդավանքների արվեստը: Ե՞րբ և ինչպե՞ս կարողացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հավատարմություն խաղալը ձևի մեջ դնել ու անվն աս մնալ: Մեկն ու մեկի մտքով անցնո՞ւմ է, թե ինչու օրն ի բուն Փաշինյանին եւ կառավարությանն ընդհանրապես քննադատող վարձու կայքերն ու հեռուստատեսություններն այս տղայի վերաերյալ ոչ մի բան չեն գրում, սրան չեն քննադատում:
Իրենցն է դրա՞ համար: Իրե՞նց ուղարկած ա կանն է կառավարությունում: Սակայն սա, այդքան ջահել, ե՞րբ հասցրեց այդչափ ցինիկ դառնալ, ե՞րբ հասցրեց իր ուսանողական տարիների կապերը բերել-ոլորել Նոր իշխանության կառավարման մեջ: Այս նախարարը չի՞ լսել, թե Հեղափոխությամբ հաղթանակած Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես բացահայտ հայտարարեց՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպ իտ խա խտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան,

հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։ Սա ասվել է դեռևս 2019 թվականի մայիսի քսանին: Եվ կառավարության անդամ ռոստամը, վարչապետի այս ասածն անտեսելով, 2020 թվականին սահմանադրական դատարանի թեկնածու է ներկայացնում հրաժարական տալու ենթակա դավիթ ավետիսյանի որդուն՝ Վահրամ Ավետիսյանին: Դասախոս-ուսանող նախկին կա՞պն էր ռոստամին ստիպել այդ թեկնածուին ներկայացնել, և կառավարությունում էլ հաստատել են՝ վստահելով իրեն: Եվ բադասյանը ոչ մի դիտողություն էլ չստացավ, որ խայտա ռակել է կառավարությանը: Դեռ ավելին, հասարակական հնչեղություն ստացած այդ հարցին շատ անտարբեր պատասխանեց.
«Հանրային մակարդակում հնչած որևէ փաստարկ իմ կարծիքով չէր կարող խոչընդոտ հանդիսանալ իմ թեկնածության քննարկման ժամանակ»: Պահո՜… ռոստամ բադասյան, արդեն այնքան ես քեզ վերին արտի ցորեն կարծում, որ հասարակության կարծիքը քեզ համար ոչ մի բա՞ն է: Այս ռոստամը դիտողություն չէր ստացել նաև այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ականջը մտած՝ վարչապետին համոզում էր՝ դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել: Եւ սա ասում էր երկրի արդարադատության նախարարը, որը տապ ալել էր ու շարունակում է տապ ալել դատաիրավական համակարգը զտելու գործընթացը: Շատ լավ, սակայն դու՝ արդարադատության նախարար, նախ զտիր, մաքրիր այդ միջավայրը ու երբ կունենաս դատական մաքուր համակարգ, նոր միայն առաջարկիր նրանց

աշխատավարձը բարձրացնել: Դու դեռ կարողացիր ներկայումս գործող ու ամբողջովին կաշառակերության մեջ թաթախված դատավորների գույքային դրության ստուգում անցկացնել՝ անպայման ուշադրություն դարձնելով նրանց ներկայացրած հայտարարագրերի վրա: Քանի որ դու պիտի լավ իմանաս, ընկեր նախարար, որ զոքանչների, հորեղբոր տղաների ու քավոր-սանիկների վրա գրանցված նրանց թալ անածն իրենք իրենցը չեն համարում: Դու նաև դատավորների բարեվարքության ստուգում իրականացրու, իսկակա՛ն ստուգում, որը կկոչվի ազնվության ու անկաշառության ստուգում:
Տեսնենք քանի՞սը կհամապատասխանեն դատավորի բարոյական կերպարին ու քանի՞սի կայացրած վճիռները կընդունվեն իսկապես Հանուն Հայաստանի Հանրապետության: Այս ռոստամ կոչված ջահելին չի՞ մտահոգում, որ 2 տարի է էն հան ցագործ ռոբիկ քոչարյանի բուն դատաքննությունն այդպես էլ չի սկսվում, իսկ այսօր էլ գեթ մեկ նախկին բարձրաստիճան կոռուպցիոներ չի դատապ արտված: Հան ցագործների դատավարությունների ձգձգումների վերաբերյալ խոսելիս կարծես արդարադատության նախարար չլինես, երբ մեղքը բարդում ես դատավորի վրա՝ խուսափողական վարքագիծ համարելով նրանց պահվածքը, որ, իբր, վախենում են քննադատությունից, որն անթույլատրելի է: Իսկ թույլատրելի՞ է, ընկեր ռոստամ, որպես դիտորդ դրա մասին խոսելը:

Վայ ռոստամ բադասյան, դու երբեմն քայլեր ես անում, որոնք զարմանք են առաջացնում: Միգուցե դու դա դիտմա՞մբ ես անում: Դու նախագիծ ես ներկայացնում, որով առաջարկվում է դատավոր ու նախարար լինելու համար պարտադիր դարձնել միայն ՀՀ քաղաքացի լինելը: Դու, ռոստամ, ի՞նչ է, մերժում ես սփյուռքի՞ ներուժը կամ էլ մոռացել ես, թե որքան խելացի, գործունյա մարդիկ ստի պված արտագաղթեցին այս վերջին քսան տարիներին, որոնք այժմ պատրաստ են վերադառնալ ու իրենց աջակցությունը բերել Նոր երկրի նոր կառավարությանը: Կամ էլ իրավական փոփոխությունների նախագիծ ես ներկայացնում կառավարության հաստատմանը, սակայն հաշվի չես առնում, որ մինչ կառավարություն բերելը դրանք պետք է քննարկման ուղարկեիր համապատասխան գերատեսչություններ:
Չես արել: Միապետի հոգեբանությունդ թույլ չի տվել ուրիշների կարծիքներն իմանալ: Եվ արդարացիորեն կոշտ էր Փաշինյանի դիտողությունը քո հասցեին, երբ ասաց. «Մինչև բոլոր գերատեսչությունների հետ չքննարկվի, ստորագրման չբերեք»:
Քո անփութության համար արված վարչապետի այդ դիտողությունն արդյոք ընկալե՞ցիր, ջահել նախարար, թե՞ ճարպկորեն մանյովրեցիր: Դու մանյովրելու վարպե՜տ ես, բադասյան, այդպես մանյովրում ես, երբ խոսք է բացվում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի մասին: Դու մինչ այժմ չես կարող լոկ 1 օրինակ բերել, որ քո նախաձեռնությամբ ինչ-որ չափով մաքրվել է դատավորների միջավայրի կեղտը:

Ինչո՞ւ կոնկրետ գործերով ժողովրդին չես ներկայացնում, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: Իսկ երկիրը բացահայտ թա լանած հանցագործները ազատորեն վխտում են ամենուրեք: Բա էլ ինչի՞ համար ես դու արդարադատության նախարար կոչվում, որ ոչ մի կոնկրետ գործողություն չես կատարել, ու այժմ էլ չես կատարում: Ասենք թե Վարչապետը հավատացել, վստահել է գիտելիքներիդ ու, գուցե նաև, քո նախկին աշխատավայրերում ունեցածդ որոշ փորձառությանդ: Սակայն ո՞ւր են արդյունքները, որոնց ժողովուրդը անհամբեր սպասում է: Այժմ ես իրավունք ունե՞մ կասկածելու, որ դու, թեպետ դեռ այդքան ջահել, հասցրել ես որոշ կապերդ պահել նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչների հետ, և այսօր այդ կապերը քեզ խանգարում են:
Քեզ նախկինները յուրայի՞ն են համարում: Երևի, կամ էլ՝ հաստատ: Թե չէ, կրկնեմ վերը ասածս, դու ոչ մի կերպ չես հայտնվում նախկին ռեժիմին ծառայող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նրանք այդպես վարվում են նրա՛նց հետ, ում իրենց մարդն են համարում: Ես, ընկեր բադասյան, քեզանով զբաղվելու այսքան ժամանակ չէի կորցնի, եթե մեր սիրելի Վարչապետին հասնող վտ անգ չտեսնեի քեզ նմաններից: Մի քանիսի հետ կապված նման վտանգ ո՛չ միայն տեսանք, այլև դրա վնասները զգացինք: Դո՞ւ էլ նրանց նման թաքնված ակ ան ես:

Ցավում եմ, որ հետևելով քո ոչինչ չանելու ու շատ խոսելու պահվածքին, արդեն գալիս եմ այն եզրակացության, որ դու, ընկեր բադասյան, մեղմ ասած չես համապատասխանում այդ կարևոր պաշտոնին: Եզրակացություն արա սրանից ու հնարավորինս շուտ հեռացիր: Ես քեզ պարզապես չեմ վստահում: Եթե ասում եմ՝ ես, նշանակում է ժողովրդի տրամադրությունն եմ քեզ փոխանցում: …Գիտե՞ս, բադասյան, ես քո անձով ընդհանրապես մտահոգ չեմ, մտահոգ եմ հեղափոխությա՛ն արժեքներով: Նաև շատ եմ ափսոսում հեղափոխության արժեքները, որոնց պահպանությունը քեզ հասու չեղավ:

Կարդացեք նաեվ

Կոտայքի մարզում և Երևանում կլինեն էլէկտրաէներգիայի անջատումներ

Gayane Abovyan

Նրանք սրիկա էին, սրանք՝ իդիոտ, Փաշինյանն էնքան անհասկացող էր, որ Սերժն էս սաղ ջեբը քցեց․ Յոժ

Gayane Abovyan

Սահմանից ՆՈՐ եկած մեր հայրենակիցը պատմեց ողջ իրականությունը ։

Gayane Abovyan

Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով

Gayane Abovyan

Բայդենի Հայ ընկերը փոթորիկ արեց։ Ցնցող պատմություն

Gayane Abovyan

Գլուխներդ պատին եք տալու․ Հիմա տեսեք թե ինչ է ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ կայծակնային արագությամբ

Gayane Abovyan