Հասարակություն

Ինքդ բանակում չես ծառայել, սակայն պահը բաց չես թողնում խայ թելու… Ավագ Պապոյան

Ավագ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բարև Շարմազանով Էդուարդ. Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս… Չեմ կարող քո էջում գրել, մի պարզ պատճառով՝ արգելափակել ես.. Գիտե՞ս Էդուարդ, շուտվանից արդեն,

ոչ թե հոգնեցրել ես և ձանձրալի է քո ՙՙբացահայտումՙՙՙ եզրույթը,այլև խիստ ծիծաղելի է՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ… Է հետո՞… Ասում են, Սամվել Բաբայանի մոտ եղած փաստաթղթերի համաձայն, Սերժ Սարգսյանը պատրաստվում էր թշնամուն վերադարձնել ազատագրված հողերը, պատասխան՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ. Կորոնավիրուսը մտավ Հայաստան, պատասխան՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ է, Արմավիրում տասներեք տարեկան աղջիկը հղիացել է, պատասխան՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ. մայրաքաղաքում վիժվածքները աղբամաններն են վառում, պատասխխան՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ: Լոնդոնում ֆայտոն է շուռ եկել, պատասխան՝ Նիկոլն Ալիևին ասել է կիրթ. Ասեմ, դու էլ իմացի՝ կիրթ, նշանակում է կրթված, կարդացած, դաստիարակված. Կիրթ չի նշանակում ուժեղ, չի նշանակում հզոր, չի նշանակում հայրենասեր, չի նշանակում հաղթող,կամ ազնիվ։ Դու էլ ես կիրթ, սակայն դա չի նշանակում,որ դու արդար ես, միգուցե լավ պատմաբան ես, սակայն բնավ ընտանիքի լավ հայր չես (լավ հայրը իր կնոջը և զավակներին այդքան քֆուր և անեծք չէր բերի) դու հայրենասեր, ազգասեր էլ չես. Դու աթոռասեր ես…

Ինքդ բանակում չես ծառայել, սակայն պահը բաց չես թողնում խայթելու, որ Նիկոլը չի ծառայել ու քո միայն, շեշտում եմ ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի հազարանոց լսարանը ծափահարում է էդ բարբաջանքիդ։ Այո, Նիկոլը չի ծառայել, սակայն ՕՐԵՆՔՈՎ՝ 3 եղբայրներից եթե երկուսը ծառայել էին, 3-րդը ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՐ չծառայելու. Չգիտեմ, թե էդ ո՞ր նվաճումներիդ համար ես շատ անգամներ շքանշաններ ստացել, սակայն սրտովդ չէ, որ բանակում սխրանք գործած առյուծ տղաները պարգևատրվում են, խրախուսվում են. Թե այդ մենաշնորհը միայն քեզ, Պուգաչովային, Մառգոներին և Կաճեներին էր տրված. Արդար եղիր գոնե ինքդ քո առաջ. Նախկին հերոսներիդ կամ ՙՙխեռոսներիդՙՙ աստվածացնում ես, սակայն նաև պայքարում ես, որ ազգը աչք փակի նրանց գո ղությունների, սպանությունների, կեղեքումների, բանակի թալանի և գյուղացու սալյարկի յուրացման վրա. Դուք խլեցիք, գողացաք յուրաքանչյուր հնարավորը և անհնարը, սակայն ժողովրդի հիշողությունները գողանալ չկարողացաք, չեք կարող…

Ձեր գնացքը գնաց և դուք մնացիք որպես այդ գնացքին երանի տվող և Միայն ետևից վազող … ցանկանում ես ցույց տալ,որ անդավաճան, հավատարիմ ընկեր ես, սակայն մոռանում ես, որ դավաճանել ես քո երկրին, պետականությանը ազգին…

Հավատարիմ ես, սակայն թե հավատարիմ ԻՆՉ ես, դա էլ կռահելը դժվար չէ…Այսքանը…Աշխատեցի հնարավորինս զուսպ և կոռեկտ լինել, չէ՞ որ դու էլ ես ՙՙկիրթՙՙ, հանկարծ կարող է վիրավորվես…

Կարդացեք նաեվ

Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, նրանց մոտ եղած քարտեզները կեղծված են․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրավիճակը

Gayane Abovyan

Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

Gayane Abovyan

Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞, թե ոչ․ վճիռը՝ քիչ անց

Gayane Abovyan

Հայություն Ախպերություն Բարև ձեզ․ ՊԱ ՂԱՐԱԲԱՂՍԿԻ

Gayane Abovyan

Բոմբեց՝ Երբ մնանք դեմ առ դեմ մենք ու Ադրբեջանը՝ իրական պատկերը կերեւա, հաստատ՝ ոչ Բաքվի օգտին

Gayane Abovyan

Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ, ետ ուղարկեք արձակուրդ եկած ձեր երեխաներին․ Լուսինե Հարոյանը դիմում է մյուս ծնողներին

Gayane Abovyan