Առողջություն

Իմ «հրաշք-դիետան»․ նիհարողի օրագիր

Այս դիետայի հեղինակն այն կիրառելուց հետո 60 կգ նիհարել է: Հիշեք, որ եթե ճաշի կամ ընթրիքի համար թույլատրելի մթերքի ցուցակում ինչ-որ բան չկա, նշանակում է՝ այն ուտել չի կարելի: Դիետան վերցված է դրա հեղինակի գրքից:  

«Նախաճաշ

1) Մինչեւ ժամը 12-ը կարելի է ուտել բացարձակապես ամեն ինչ՝ բաժնի չափը հաշվի չառնելով, առավել եւս՝ կալորիաները (դրանք ընդհանրապես պետք չէ հաշվել):

2) Ջուր կարելի է խմել այնքան, որքան ձեզ հարկավոր է: Մի բռնացեք ձեր նկատմամբ. խմեք, որքան ուզում եք:

3) Աղը չի սահմանափակվում, սակայն ճաշերն ավելորդ աղի մի պատրաստեք:

4) Շաքար եւ փոխարինողներ (այդ թվում՝ մեղր)՝ մինչեւ ժամը 12-ը: Խորհուրդ է տրվում շաքարավազը փոխարինել դարչնագույնով, կամ գոնե ֆրուկտոզով: Սպիտակ շաքարը չի պարունակում որեւէ օգտակար նյութ, որից չի կարելի հրաժարվել: Ես դեմ եմ շաքարի արհեստական փոխարինողների օգտագործմանը:

5) Դուք անպայման պետք է նախաճաշեք, որպեսզի ժամանակին ակտիվացնեք օրգանիզմի նյութափոխանակությունը: Պարտադիր չէ շատ ուտել: Կարելի է սահմանափակվել պանրով, տարեկանի պաքսիմատով եւ թեյ/սուրճ/հյութով:

6) Խմել պետք է այնքան, որքան օրգանիզմն է պահանջում:

7) Կալորիաները հաշվել պետք չէ:

8) Չկա սննդի օպտիմալ քանակություն, որը կարելի է միանգամից ուտել, կախված է մարդուց եւ նրա պահանջնմունքներից: Մարդիկ տարբեր են, նրանց ակտիվությունն ու նյութափոխանակությունը՝ նույնպես:

9) Մրգերի մեծ քանակությունը կարող է խանգարել նիհարելուն (օրինակ՝ օրվա ընթացքում 0.5-1 կգ խնձորը): Եթե դուք օրվա ընթացքում ինչ-որ բան եք ուտում, դանդաղեցնում եք նյութափոխանակության գործընթացը:

10) Խորհուրդ չեմ տալիս օրգանիզմը մաքրել եւ բեռնաթափման օրեր անցկացնել: Դեմ եմ օրգանիզմի հանդեպ ցանկացած բռնության: Կարծում եմ, որ դա մեծացնում է անկման հավանականությունը:

11) Հանգիստ: Ամեն ինչ ներառող: Ես անում եմ՝ ինչպես սովորաբար. նախաճաշում եմ, լավ ճաշում, իսկ ժամը 4-5-ի շրջանում՝ երկրորդ ճաշ: Ընթրում եմ մերոնց հետ, խմում եմ մի բաժակ գինի եւ մեկ-երկու կտոր պանիր եմ ուտում: Այդ պարագայում քաշը չի ավելանում: Մյուս բոլոր դեպքերում՝ 100% դեպի վեր կբարձրանա, որքան էլ լողաք եւ մարզվեք:

12) Խորհուրդ չեմ տալիս օգտագործել շաքարի փոխարինողներ: Ավելի լավ է օգտագործել դարչնագույն շաքար կամ, ծայրահեղ դեպքում, ֆրուկտոզ:

13) Հյուր գնալիս ձեզ հետ կարմիր չոր գինի տարեք, որպեսզի չմտածեք՝ ինչ խմել: Երեկոյան եւ գիշերային միջոցառումների ժամանակ սովորաբար ուտելու բան չի լինում, թերեւս, մի քանի կտոր պանիր, եթե շատ ուշ չէ:

14) Թեյի ափսեի անցնել պետք չէ, բայց եւ «շվեդական սեղանի» ափսեների կարիք էլ չկա:

15) Հիմնականում ուտում ենք օրական երեք անգամ, ընթացքում կարելի է օգտագործել նաեւ թույլատրված միրգ եւ բանջարեղեն:

16) Ինչպե՞ս հաղթահարել այն, որ ստիպված եք ամուսնու համար ընթրիք պատրաստել: Գլխավորը շարժառիթն է: Ինքս էի ուզում նախկին չափսերս վերադարձնել ինձ համար, դե՝ մի քիչ էլ ամուսնուս: Կանաչ թեյը մեծ բաժակներով էի խմում: Աղջիկներ, բաղադրատոմսը մեկն է. համբերատար հետեւել «Համակարգ 60»-ին շուրջ երկու շաբաթ, իսկ հետո վարժվում ես: Եվ ոչ մի դեպքում չհամտեսել՝ ինչ պատրաստում ես: Դրան շատ արագ ես վարժվում: Հիմա ես հոտով հեշտությամբ կողմնորոշվում եմ, թե ո՞ր համեմունքն է պակաս, նույնիսկ աղը: Ընդամենը սովորության հարց է:

17) Եթե ընթրիքը բաց եք թողել, ապա պետք է մոռանաք այդ մասին: Մի քանի բացթողում՝ եւ կդադարես մոռանալ: Իմ մասին կարող եմ ասել, որ ստամոքսս ինքն է հիշեցնում, որ հարկավոր է ճաշել կամ ընթրել…

18) Ինչո՞ւ կաթնային շոկոլադ չի կարելի, իսկ տորթ՝ կարելի է: Սկզբունքն այն է, որ սովորես ավելորդ շաքար չօգտագործել ընդհանրապես: Թխվածքաբլիթ առանց շաքարի գոյություն չունի: Բայց եթե կարելի է պահպանել շաքարի քանակությունը՝ առանց համին վնասելու, ապա ինչո՞ւ ուտել կաթնային շոկոլադ: Նրանք, ովքեր սիրում են կաթնային շոկոլադ, պարզապես սովորել են դրա համին (նույնը վերաբերում է չոր գինուն: Դառը շոկոլադին անցնելը վարժեցնում է հաճույք ստանալ ոչ շատ քաղցր սննդից: Հենց դա էլ ինձ թույլ տվեց վերափոխել իմ սննդային սովորույթները: Օրինակ, ես այլեւս չեմ սիրում կրեմով տորթեր կամ մեղր. դրանք ինձ շատ քաղցր են թվում:

19) Բժիշկներն աջակցում են համակարգին: Իմ համակարգը սկզբունքորեն ոչ մի դիետիկ կանոնի չի հակասում:

20) Այս համակարգը կարելի է կիրառել կրծքով կերակրելու ժամանակ՝ մի պայմանով. բոլոր սկզբունքները ներդնել աստիճանաբար եւ ուշադիր հետեւել կաթի քանակությանը: Իմ համակարգով նիհարելիս կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ ուտել կարելի է ամեն ինչ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ողջունվում է միայն խելամիտ սահմաններում:

21) Ես ամբողջությամբ կողմ եմ լրացուցիչ վիտամինային միջոցների ընդունմանը: Մեր ժամանակներում հավասարակշռված սնվել հնարավոր չէ: Որքա՞ն կարելի է, օրինակ, ջերմոցային նարինջ ուտել՝ անհրաժեշտ չափով վիտամին C ստանալու համար: Ես պարբերաբար կիսավիտամինային միջոցներ եմ օգտագործում, դրանցից ավելի լավ տեսք են ստանում ե՛ւ մաշկը, ե՛ւ մազերը, ե՛ւ եղունգները: Ի դեպ, որոշ վիտամիններ նպաստում են մաշկի առաձգականության վերականգնմանը, ինչը նույնպես արդիական է: Գրքում ես խորհուրդ եմ տալիս նաեւ վիտամիններ ընդունել:

22) Շատերն այս համակարգն արդյունավետ կիրառում են նաեւ հղիության ժամանակ, սակայն սկսելուց առաջ հարկավոր է խորհրդակցել հղիության ընթացքին հետեւող բժշկի հետ:

Ճաշ

Ճաշին ամեն ինչ եփում ենք կամ շոգեխաշում. մայոնեզը, թթվասերը թույլատրելի են մինչեւ ժամը 14:00-ը, փոքր չափաքանակով (մոտ մեկ թեյի գդալ), սոյայի սոուսն ու բուսական կամ զեյթունի յուղը՝ նույնպես փոքր չափաքանակով: Ապուրները կա՛մ ջրով ու կարտոֆիլով, կա՛մ բուլյոնով եւ առանց կարտոֆիլի, կարելի է՝ լոբով եւ ոլոռով: Բայց հիշեք, որ ապուրները երկար չեն հագեցնում, այդ պատճառով դրանցով շատ տարվել խորհուրդ չի տրվում:

Սուշի կարելի է ցանկացած տեսքով:

Ցանկացած թթվակաթնային մթերք:

Մրգեր

1. Խնձոր (օրվա ընթացքում 1-2 հատ),

2. Ցիտրուսային,

3. Սալոր (ոչ շատ),

4. Կիվի,

5. Ձմերուկ (օրվա ընթացքում 1-2 կտոր),

6. Սեւ սալոր,

7. Արքայախնձոր:

Բանջարեղեն

Ամեն ինչ, բայց.

1. Կարտոֆիլն ու լոբին (հատիկավոր, եւ ոչ թե կանաչ) առանց մսային կամ ձկնային ուտեստների,

2. Սառեցրած կանաչ ոլոռ, բայց ոչ կոնսերվացված,

3. Սառեցված կամ հասկով եգիպտացորեն,

4. Եփած կամ թարմ սունկ,

5. Բանջարեղենը եփում, շոգեխաշում, պատրաստում ենք ջեռոցում կամ օգտագործում ենք թարմ վիճակում,

6. Թթու կամ մարինացված բանջարեղենը՝ փոքր քանակությամբ, սա վերաբերում է նաեւ կորեական տարբեր աղցաններին, ծովային կաղամբին:

Մսային եւ ձկնային մթերք

1. Եփած երշիկ եւ նրբերշիկ,

2. Կոտլետ (չտապակել),

3. Միս, փորոտիք,

4. Դոնդող (խոզի դոնդող),

5. Ձուկ,

6. Ծովամթերք,

7. Ծովախեցգետնի ձողիկներ,

8. Խորոված, եթե շատ յուղոտ եւ շատ մարինացված չէ,

9. Խաշած ձու,

10. Մսի համար ընդհանուր սկզբունք է՝ նախապատվություն տալ ջեռոցում պատրաստված, եփած, շագեխաշած, ծայրահեղ դեպքում՝ չոր թավայում տապակածին:

Ընդեղեն

1. Բրինձ,

2. Հնդկաձավար,

3. Մակարոն առանց մսային (ձկնային) ուտեստների (կարելի է ավելացնել մինչեւ 30 գր պանիր),

4. Բրնձի լափշա:

Ըմպելիք

1. Ցանկացած թեյ,

2. Սուրճ,

3. Կարմիր չոր գինի,

4. Թարմ քամած հյութ,

5. Կաթնային-թթվակաթնային ըմպելիք:

Ընթրիք

Ամեն ինչ շոգեխաշում ենք, տապակել չի կարելի: Կարելի է համեմունքներ օգտագործել: Սոյայի սոուսը՝ շատ փոքր չափաքանակով: Աղը թույլատրելի է, շաքարը՝ ոչ:

1-ինտարբերակմրգեր

1. Խնձոր (օրվա ընթացքում 1-2 հատ).

2. Ցիտրուսային,

3. Սալոր (քիչ),

4. Կիվի,

5. Ձմերուկ (օրվա ընթացքում 1-2 կտոր),

6. Սեւ սալոր,

7. Արքայախնձոր:

Կարելի է համատեղել կաթնամթերքի հետ:

2-րդտարբերակբանջարեղեն

Ցանկացած բանջարեղեն, բացի՝

1. կարտոֆիլից,

2. ոլոռից,

3. եգիպտացորենից,

4. սունկից,

5. դդումից,

6. սմբուկից,

7. ավոկադոյից:

Կարելի է համատեղել կաթնամթերքի, ընդեղենի հետ:

3-րդտարբերակմսամթերքեւձկնեղեն

1. Միս ու փորոտիք,

2. Ձուկ,

3. Ծովամթերք,

4. Խաշած ձու:

Ոչնչի հետ չեն համատեղվում:

4-րդտարբերակընդեղեն

1. Բրինձ,

2. Հնձկաձավար:

Կարելի է համատեղել բանջարեղենի կամ մրգերի հետ:

5-րդտարբերակկաթնամթերք

1. Կաթնաշոռ,

2. Ոչ քաղցր յոգուրտ (ոչ շատ յուղոտ, մեկ-երկու փոքր բաժակ, չի կարելի է հացահատիկներով կամ մյուսլիով),

3. Կենդանի յոգուրտ,

1-ից 3-րդ կետերը կարելի է համատեղել բանջարեղենի կամ մրգի հետ,

4. Պանիր բարակ պաքսիմատով (մինչեւ 50 գր.):

Ի՞նչկարելիէխմել:

Ըմպելիքներ

1. Թեյ (եթե կանաչ, առանց շաքարի եւ կաթի, ապա կարելի է ժամը 18-ից հետո),

2. Սուրճ (կարելի է ժամը 18-ից հետո, բայց առանց շաքար եւ կաթի),

3. Գազավորված ջուր (շատ ուշադիր, ախորժակ է գրգռում) կամ առանց գազի (կարելի է ժամը 18-ից հետո),

4. Թարմ քամած ցիտրուսային հյութ,

5. Կաթնային եւ թթվակաթնային ըմպելիք (համատեղության մասին դիտեք բանջարեղեն եւ միրգ կետերը),

6. Կարմիր չոր գինի (կարելի է ժամը 18-ից հետո, շատ քիչ քանակությամբ)»:

Ահա եւ, կարծես, դիետայի բոլոր գաղտնիքները: Ես գլուխ հանեցի: Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս ամենի մասին: Սպասում եմ արձագանքների:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ահա, թե ինչու են գիշերվա կեսին ձգվում ոտքի մկանները. ընդամենը 2 բաղադրիչ, և

Gayane Abovyan

Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին

Gayane Abovyan

Երիտասարդացնող սխտորը

Gayane Abovyan

Մթերքներ, որոնք կօգնեն վերականգնել տեսողությունը

Gayane Abovyan

Սրտի աշխատանքը ստուգելու համար կա մի պարզ միջոց. ձեռքերը 30 վայրկյան պահեք սառը ջրի մեջ

Gayane Abovyan

Ինչպե՞ս վերացնել հերպեսը մի քանի ժամում

Gayane Abovyan