Հասարակություն

Կոռուպցիան` սոցապում. նախարարին «ջրից չոր» է դուրս բերում սորոսական լինելը՞

ՀՀ գլխավոր դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հրատապ մեկ անձից գնման ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ հրատապ ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով  փաստացի բնակեցված չեն։ 

Մինչ այս էլ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: 

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը նույնպես բռնվել է կաշառք ստանալու պահին: 

Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը բռնվել է կաշառք ստանալու պահին, նա քաղաքացուց պահանջում էր 100 հազար դրամ: 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է: 

Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Սակայն, ինչպես երևում է, նախարարը իր կառույցում տիրող կոռուպցիոն վակխանալիայի համար որևէ պատասխանատվություն չի կրելու` հերթական անգամ ջրից չոր դուրս գալով: Իսկ գուցե սորոսական շրջանակների հետ սերտ կապերն են պատճառը, որ նախարար Բաթոյանին ջրից չոր են դուրս բերում: Չի բացառվում նաև, որ Բաթոյանին չեն հեռացնում, քանի որ նա չի կատարել իր գլխավոր միսիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ հիմքերի և մթնոլորտի ստեղծումը: Գաղտնիք չէ, որ հենց Բաթոյանն ու ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Լարա Ահարոնյանն են Հայաստանում կոնվենցիայի գլխավոր լոբբիստները: Եվ քանի դեռ սորոսական նախարարը անելիք ունի այս հարցում՝ նրան կներվի իր ոլորտում տիրող կոռուպցիայի հաղթական շքերթը: Բազմաթիվ ձերբակալությունների, բացահայտումների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունում բոլորը նստած են թալանի վրա, և միայն նախարարն է մաքուր: Մինդեռ ակնհայտ է, որ ոլորտի և կառույցի ղեկավարումը հանձնվել է հենց Բաթոյանին և միայն ու միայն Բաթոյանն է իր կառույցում առկա ապօրինությունների, իր ենթակաների կատարած օրինախախտումների համար թիվ մեկ պատասխանատուն… 

Կարդացեք նաեվ

Դավադիրներից պետք է մաքրենք մեր տունը. 30 տարուց ավել մեր հայրենիքը դարձրինք դուքյան. Մանուկյան

Gayane Abovyan

Հզոր խոսքը՝ Բա հզոր էիր, բա գայիր՝ կազմակերպեիր, երկիրը չտայիր. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

Gayane Abovyan

Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը 2-րդ անգամ յուրացնում է․ դրա համար 15 տարով պետք է ազատազրկվի. Արփինե Հովհաննիսյան

Gayane Abovyan

Իմ որդին հրեշ է։ Էրդողանի մոր ցնցող նամակը

Gayane Abovyan

Թմրանյութի աճեցման համար արտահերթ նի՞ստ եք գումարել․ խոտ ու բույս եք օրինականացնում

Gayane Abovyan