Հասարակություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք. 2 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44783-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 897 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1172-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 266 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40089, փաստացի բուժվողներինը՝ 3522 (մեկ օրում նվազել է 134-ով): Մեկ օրում արվել է 2329 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 218139 թեստ:

Կարդացեք նաեվ

Լարված վիճակ Երևանում․ Փաշինյանի ու ընդդիմության գլխավորած հանրահավաքները հանդիպեցին․ «Իմ հետևի՛ց»

Gayane Abovyan

Ալիևն առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել․ Կրեմլը մեկնաբանում է

Gayane Abovyan

Մայրն իր ձեռքերով է որդու մարմնի կտորները հավաքել, բայց մինչ օրս նույնականացում չի արվել

Gayane Abovyan

Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք

Gayane Abovyan

Ի ԶԵ ՛ Ն․ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄՈՏ Է․ պետք է պատերազմը ՇՈՒՏ ԱՎԱՐՏԵԼ․ՄԵՆՔ ԿՈՏՐԵԼ ԵՆՔ նրանց նպատակները#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Gayane Abovyan

Շուռնուխցու անասնաշենքը GPS համակարգը բաժանել է 2 մասի՝ ադրբեջանական և հայկական. ՀՀ ՄԻՊ

Gayane Abovyan