Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերության բանվորը, շինարարական աշխատանքներ կատարելիս, 8-րդ հարկից ընկել և տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Մ․-ի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի բանակը թակարդում է հայտնվել․․․ ԻՍԿԱՆԴԵՐԻ ժամանա՞կն է․․․

Gayane Abovyan

Պատերազմ որ չսկսվի, հանդիպել եմ Փաշինյանին ու առաջարկություն արել. Արամ Սարգսյանի ուշագրավ բացահայտումները

Gayane Abovyan

Ու հարցը `լավ հիմա նիկոլը ո՞ր մեկի մարդն էր․․․փորձեք պատասխանել

Gayane Abovyan

Ո՞վ է եւ ո՞ւմ որդին է Վերին Շորժայում զոհված զինծառայողը. նոր մանրամասներ

Gayane Abovyan

Ինչպես են ոստիկանները բացում կառավարության շենքից դուրս եկող Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

Gayane Abovyan

Քոչարյանի շուրթերով Ռուսաստանը հայտարարեց, որ լինելու են ընտրություններ. Արմեն Գրիգորյան

Gayane Abovyan