Հասարակություն

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 58-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը։

Նա նշեց, որ կինը մահացել է Սեւանի բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր թոռներին. նա այս պահին կալանավորված է։

Նշենք, որ դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է, իսկ 4-ամյա երեխան՝ օգոստոսի 27-ին դուրս գրվել հիվանդանոցից։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին,  16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել   իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանը մերժել է վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդությունը․ՀՀ ԱԳՆ

Gayane Abovyan

ՇՏԱՊ ԼՈՒՐ!!!! ինչ է պատահել Ալիևը գիշերը գժվել է ու…

Gayane Abovyan

ԳԵՆԵՐԱԼԸ ԼՌԵՑՐԵՑ ալիևին․ Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ–ի նախկին սահմանները վերականգնվելու են.

Gayane Abovyan

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները. Փաշինյան

Gayane Abovyan

Գլուխը կտրում էին մեր հայրենակցի, խոզի վրա դնում. Ադրբեջանը շարունակում է հանցագործությունները. ՄԻՊ

Gayane Abovyan

Քեզ եմ ասում արա ե՛զ, առավոտը տղերքը հելնում են դիրքեր, գալիս ե՞ս, թե վրե՛ն գաս․ Ջախջախիչ տեսանյութ

Gayane Abovyan