Հասարակություն

Վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից:
Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն

Կարդացեք նաեվ

Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակը կայունանում է

Gayane Abovyan

Ովքեր կարող են դիմել միանվագ աջակցության համար․ պարզաբանում

Gayane Abovyan

Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

Gayane Abovyan

Հայրենիք վերադարձած` տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը. Տավուշի մարզպետ

Gayane Abovyan

Տավուշի մարզի ոստիկանների կողմից վնասազերծված՝ մինչև ատամները զինված 5 անդամներից 3-ը կալանավորվել են, 2-ը՝ ազատ են արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Gayane Abovyan

Մտադիր եմ հասարակական շարժում սկսել՝ «Վերջ դիմակահանդեսին». Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan