Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է

Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում: Այս մասին տեղեկացնում են Հ առողջապահության նախարարությունից։Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած:Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:

Կարդացեք նաեվ

Նախկին բարձրաստիճան զինվորականը չպետք է նման բան ասեր․ Ջհանգիրյանը՝ Մովսես Հակոբյանի մասին

Gayane Abovyan

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Gayane Abovyan

Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշ առաջընթաց ունենք. վարչապետ

Gayane Abovyan

Արտաշատյան ջրանցքում հայտնաբերվել է դի․ ՀՀ ԱԻՆ

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, 275 առողջացում,3 մահ

Gayane Abovyan

ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է․ Փաշինյանն իր թավիշի զոհը կդառնա շուտով․ Մաֆիան Հայաստանը տանում է կործանման

Gayane Abovyan