Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանին խորհրդարանում անվստահություն կհայտնեն, դրսում էլ՝ բողոքի ակցիա կանեն. թեժ քննարկում է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, եւ հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին եւ որպես հիմք ներկայացնելու է դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը:

Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գեւորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի են ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, եւ նախարար Հարությունյանը եւս խորհրդարան է գալու:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն եւ բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց եւ փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, եւ բանը հասել է անվստահություն հայտնելուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաեվ

«Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել Գյումրի. ուղիղ

Gayane Abovyan

10 Ձեռով Նիկոլին կնտրեմ,մեր կյանքում շատ բանա փոխել. Սպիտակի բնակիչ

Gayane Abovyan

Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում․ Արթուր Վանեցյան

Gayane Abovyan

Դիմել եմ Պուտինին՝ խնդրելով անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ․ Մարուքյան

Gayane Abovyan

Մի օր հայրը տղային տվեց մեխով լի տոպրակ և ասաց,-Ամեն անգամ զայրանալիս մի մեխ կխփես գերանին

Gayane Abovyan

Նիկոլը չի կարողանում, թող հետն Աննա Հակոբյանին տանի Մոսկվա․ Ազատ Արշակյան

Gayane Abovyan