Հասարակություն

Ոստիկանությունը պարզում է Երևանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում BMW X 5 մակնիշի 85 XՏ 500 համարանիշի ավտոմեքենայում, դեռևս անհայտ հանգամանքներում, առաջացած հրդեհի պատճառը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 10:10-ի սահմաններում ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտմեքենայում առաջացած հրդեհը:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը եղել է Երևանի բնակիչ Էդգար Մուսայանը:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ընթերցողի տրամադրած տեսանյութը՝ դեպքի վայրից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսի հիվանդացությունը կազմում է 37,45 տոկոս․ երեկ մահացել է ընդհանուր 43 պացիենտ

Gayane Abovyan

4 կին գերու մասին տեղեկություն ունենք․ Սիրանուշ Սահակյան

Gayane Abovyan

Անբարոյականություն է, նախկինները Արևմուտքից գրանտ են ստանում, բայց մեղադրում են այս իշխանությանը

Gayane Abovyan

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է․ Ինչպե՞ս պետք է Հայաստանը մասնակցի Թուրքիայի կործանմանը․ Աշխարհը Թուրքիայի դեմ

Gayane Abovyan

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել և կորուստներով հետ շպրտվել

Gayane Abovyan

Նախանձի ոռթերը սկսել են հոշոտել քո պտտած մարմնիը. ՑՆՑՈՂ ապտակ Մարուքյանին։

Gayane Abovyan