Ժամանց

Վատագույններն ու լավագույնները. ինչպիսի՞ ընկերուհի եք դուք՝ ըստ հորոսկոպի նշանի

Ասում են, որ մեր հորոսկոպի նշանը որոշիչ դեր է խաղում մեր պահվածքի վրա։ Այսօր մենք խոսում ենք այն մասին, թե ինչպիսի ընկերուհի են դառնում հորոսկոպի տարբեր նշանների կանայք՝ վատագույնից մինչև լավագույնը։

12. Կարիճ

Կարիճները, ինչպես հայտնի է, միշտ դեմքին ճիշտն են ասում։ Նրանք կարող են լինել կոպիտ ու անտակտ, ինչը կանհանգստացնի նրանց զուգընկերոջը։ Այս աղջիկները շատ խորը կապվում են մարդու հետ ու կարող են մի քանի սարսափելի սխալ թույլ տալ, բայց սա չի կարող խանգարել ձեզ հանդիպել նրա հետ. չէ՞ որ սերը երկրորդ կեսին ամուր գրկելն է, նույնիսկ նրա թերություններով։

11. Կույս

Այս աղջիկը շատ սթափ է մտածում, բայց հաճախ դուրս է գալիս իր սահմաններից՝ հասկանալու համար՝ բավարա՞ր է այն, ինչ անում է։ Նրանց անինքնավստահությունը շատ է խանգարում՝ նրանց դարձնելով չափազանց խանդոտ։

10. Խոյ

Նա մտքերի ու էմոցիաների կծիկ է։ Նա նաև կարող է փորձել իշխող դեր խաղալ ձեր անձնական կյանքում, ու դուք կարող եք զգալ անձնական տարածքի բացակայություն։ Խոյ աղջիկն իմպուլսիվ է, իսկ կոնֆլիկտների ժամանակ կարող է հեշտությամբ լքել ձեզ։

9. Ցուլ

Նրանք միանգամից ցույց չեն տալիս իրենց իրական «ես»-ը։ Ցուլ աղջիկը հաճախ խուսափում է ցանկացած խոչընդոտից՝ փորձելով արհամարհել այն։ Մեկ այլ թերությունն այն է, որ նա կարող է լինել ձեզ հետ, քանի որ ձեր կողքին հարմար է, մինչև չհայտնվի ավելի իդեալական մեկը։

8. Խեցգետին

Այս կինը սեր ու ջերմություն է տալիս ձեզ։ Այս կանայք, ինչպես հայտնի է, էմոցիոնալ են։ Սիրում են ամբողջ սրտով ու ձեզնից էլ նույնն են ակնկալում։ Նա արտահայտում է իր էմոցիաները ու կարտահայտի նաև իր հիասթափությունը, եթե փոխադարձ չպատասխանեք նրան։

7. Առյուծ

Առյուծ կինը համարձակ է, ինչը զգացվում է, երբ նա գտնվում է հարաբերությունների մեջ։ Նա նախաձեռնող է ու պատրաստ է ուսումնասիրել նոր բաներ՝ նույնը սպասելով նաև ձեզնից։ Նա կանի ամեն հնարավոր բան, որպեսզի հարաբերություններն իր սրտով լինեն։

6. Ջրհոս

Այս աղջիկները շատ հաճելի են, եթե հասկանում եք նրանց։ Ջրհոսը հարգում է իրեն, ու երբ վիրավորում են նրա անձը, նա մի քայլ հետ է գնում։

5. Երկվորյակներ

Այս նշանի աղջիկները մե՛կ հրեշտակ են, մե՛կ սատանա։ Հրեշտակը կհիացնի ձեզ, բայց երբ հերթը հասնի նրա մութ կողմին, ստիպված եք համբերատար լինել։ Նա ուզում է ուրախություն, արկածներ ու սուր զգացողություններ։ Եթե առողջ մտածելակերպ և կայունություն եք ուզում, մի հանդիպեք Երկվորյակ կնոջ հետ։

4. Կշեռք

Այս աղջիկները հավատում են փոխադարձ հարգանքին ու հավասարությանը, երբ գտնվում են հարաբերությունների մեջ։ Նրանք փորձում են խուսափել կոնֆլիկտներից ու հանգստություն պահպանել։ Դուք պետք է ընկերական միջավայր ստեղծեք, որպեսզի նրա համար հեշտ լինի արտահայտվելը։ Միակ խնդիրն այն է, որ նրան խանդելու առիթները շատ են լինելու։

3. Այծեղջյուր

Նա իր զուգընկերոջից շատ բան է սպասում՝ երազելով իդեալական հարաբերությունների մասին։ Այս աղջիկը միշտ պատրաստ է պատասխանել զանգերին, պաշտպանում է նրանց, ում սիրում է և երբեք չի խաբում հարաբերությունները փրկելու համար։

2. Ձկներ

Նրանք ինտրովերտներ են։ Այս աղջիկներին վստահելը հեշտ է, նրանք կպահեն ձեր գաղտնիքները։ Միշտ զոհողությունների են գնում ավելի լավ ապագա ունենալու ու բարեկեցության համար։ Անկեղծ են ու հավատարիմ։

1. Աղեղնավոր

Նա ոչ միայն նվիրված ընկերուհի է, այլև կարող է շատ խոհեմ լինել։ Դուք կարող եք օգնել նրան ինքնավստահություն ձեռք բերել ու աջակցել նրան։ Հավատարիմ լինելն այն ամենն է, ինչ նա ուզում է ձեզնից։

Կարդացեք նաեվ

Թեստ․ Ընտրե՛ք երջանիկ զույգին և իմացե՛ք ձեր մասին ավելին, քան կարծում եք

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշաներ, որոնք երբեք չեն մոռանում վիրավորանքը

Gayane Abovyan

Ընտրեք փղերից մեկին և իմացեք բնավորության թաքուն կողմերը

Gayane Abovyan

Ավելի լավ է նրանց չբարկացնել. հորոսկոպի 3 ամենաբռնկուն նշանները

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 14

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 27

Gayane Abovyan