Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 14-ից 20-ը

ԽՈՅԵՐ

Խոյերի մոտ կառաջանա զույգը կառավարելու խնդիրը: Նրանք եւ իրենց սիրելիները հակված կլինեն միմյանց ճնշելուն՝ փորձելով  ստիպել ընդունել իրենց որոշումները եւ մտքերը: Դա կարող է նյարդերի համար իսկական փորձություն դառնալ: 

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑԼԵՐ

Դուք հակված եք լինելու կասկածելուն՝ հատկապես Ձեր սիրային հարաբերությունների հարցում, որոնք սկզբնական շրջանում չափազանց գրավիչ էին, իսկ այժմ, կարծես թե, լիովին չեն արդարացնում Ձեր սպասելիքները: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հարաբերությունների եւ սիրո հարցերում ժամանակն է սկսել կատարել այն ամենը, ինչը վաղուց եք ցանկացել: Երկվորյակները ունեն ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է նրանց գաղափարները իրականացնելու համար: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Միայնակ Խեցգետինները հնարավորություն կունենան հանդիպել նրան, ով համապատասխանում է իրենց բոլոր սպասելիքներին: Սակայն նրանք ստիպված կլինեն համառություն եւ հնարամտություն դրսեւորել այդ անձնավորությանը սիրային ժամադրության հրավիրելու համար: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը կոչ են անում Ձեզ զբաղվել ինքնավերլուծությամբ՝ որպես օրինակ վերցնելով նախկին հարաբերությունները: Արժե, որպեսզի Դուք փորձեք պատասխանել այն հարցին, թե որ պահին նրանցում ինչ-որ բան այնպես չստացվեց:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը Կույսերին ուրախ, աշխույժ եւ արեւոտ տրամադրություն կպարգեւեն: Դա հիանալի ժամանակ է սիրելիների կողքին անցկացնելու համար՝ կիսվելով նրանց հետ դրական լիցքերով եւ վայելելով անկեղծ շփումը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը կոչ են անում Կշեռքներին սիրելիների հետ հարաբերություններում դրսեւորել հնարավորինս շատ անկեղծություն եւ պարզություն: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին շռայլ նվեր մատուցել իրենց երկրորդ կեսերին, որը կստիպի նրանց մոռանալ վիրավորանքի մասին եւ կուրախացնի երկուսին էլ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միակ բանը, որ պակասում է ձեզ, ինքնավստահությունն է: Եթե կողքինները հիանում են Աղեղնավորների արժանիքներով, ապա իրենք էլ պետք է հպարտանան դրանցով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ցանկալի է, որպեսզի Այծեղջյուրները ուշադրություն դարձնեն իրենց երեւակայությանը եւ երազներին: Վերջերս նրանք չափազանց վառ ու կպչուն են դարձել: Արժե նրանց լուրջ վերաբերվել. գուցե դրանք ձեզ ինչ-որ բան են հուշում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները կունենան իրավիճակը մինչեւ վերջ բացահայտելու բոլոր հնարավորությունները: Ինչ-որ կարեւոր բան կարելի է իմանալ՝ սիրելիների ուղիղ ճակատին հարցը տալով: 

ՁԿՆԵՐ

Ի՞նչը կարող է նվերից ավելի շատ բարձրացնել Ձեր սիրելիների տրամադրությունը: Ճիշտ է՝ ոչինչ: Ահա, թե ինչու չարժե ժլատություն դրսեւորել. Ձկները պետք է իրենց զուգընկերներին նվիրեն այն, ինչը իրոք նրանց ուրախություն կպարգեւի:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի չորս նշաններ, որոնց համար 2020թ․-ի օգոստոսը երազանքի իրականացման ժամանակահատված կլինի

Gayane Abovyan

Աստղագուշակ հունիսի 19-ի

Gayane Abovyan

Ընտրված կախարդական հայելին խորհուրդ կտա ձեր կյանքի գլխավոր ուղու մասին

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանին արժե հարաբերություններում երկրորդ շանս տալ

Gayane Abovyan

Լուսինը կբացահայտի ձեր բնավորության գծերը. ընտրեք այն մեկը, որն ավելի հոգեհարազատ է ձեզ

Gayane Abovyan

Ըստ արեվելյան հորոսկոպի կենդանակերպի այս նշանները ի ծնե հաջողակ են ճակատագրի հարցում

Gayane Abovyan