Հասարակություն

Իրականում վիճակը չափազանց բարդ է. Ոստիկանությունն արձագանքել է Արսեն Բաբայանի գրառմանը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Իրավապաշտպան Արսեն Բաբայանը սոցցանցերում գրառում է արել, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար: Այս պնդումը խեղաթյուրման հետևանք է, ինչի մասին տեղյակ է պահվել Ա. Բաբայանին, և արձանագրության օրինակն էլ կցում ենք:

Խնդիրը, սակայն, ամսաթվային շփոթն ու թյուրիմացությունը չէ, այլ դիմակ կրելու անհրաժեշտության շուրջ հրահրվող հանրային անվստահության մթնոլորտը:

Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ մեր հանրապետության փորձը վկայում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ դիմակը: Եվ ոստիկանությունն էլ բացառապես դիմակ կրելու պահանջի վերահսկողություն է իրականացնում:

Ցավոք, կան խմբեր և անհատներ, որոնք հասարակության մեջ պարբերաբար կասկածամտություն են հրահրում այս ակնհայտ իրողության շուրջ, հրապարակ են նետվում անստույգ փաստեր ու անհիմն պնդումներ, ինչի նպատակը այս հարցում ոմանց անպատասխանատու վերաբերմունքը լեգիտիմացնելն է:

Իրականում վիճակը չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք ինչ-ինչ հավակնությունների զոհաբերել մեր քաղաքացիների առողջությունը: Կորոնավիրուսի նոր ալիքին դեմ հանդիման՝ աշխարհում կրկին պարտադիր է դարձել դիմակի կիրառումը: Այդ ուղղությամբ խստացվում են երկրների գերակշիռ մասի օրենսդրությունն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց կիրարկումն ապահովում են ոստիկանական մարմինները:

Այդ ճանապարհով է գնում նաև մեր հանրապետությունը, և ոստիկանությունը, անկախ անարդար որակումներից ու գնահատականներից, շարունակելու է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումն այդ ոլորտում:

Ակնկալում ենք հանրության ըմբռնումը, աջակցությունն ու համագործակցությունը ոստիկանության հետ, քանի որ մեր երկրում համավարակային անվտանգության ապահովման ու քաղաքացիների առողջության պաշտպանության այլ արդյունավետ ճանապարհ չկա»:

Իրոք, իրավիճակը բարդ է»:

Կարդացեք նաեվ

Շտապ՝ ժողովուրդը թքելույա սաղիտ երեսնրին… կոշտ անդրադարձ նախկին եւ ներկա իշխանությանը:

Gayane Abovyan

ՊԱՐՏԱԴԻՐ ԴԻՏԵԼ․ ԺԱՄԱՆԱԿՆ Է համարժեք պատասխան տալու Թուրքիային․ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․

Gayane Abovyan

Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու՝ ինչ է պատահել իր հարազատի հետ․ ԿԽՄԿ

Gayane Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Gayane Abovyan

Մարգարիտա Սիմոնյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է նիհարել 20 կիլոգրամով

Gayane Abovyan

Այսօր ամենաթեժն էր 40 օրվա մեջ, քանզի… Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է հայտնում ռшզ մաճակատից

Gayane Abovyan