Հասարակություն

Առավոտյան խմե՞լ սուրճ, թե՞ ոչ

Բոլորը գիտեն, որ այս անուշաբույր ըմպելիքը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը վնասակար է օրգանիզմի համար: Բայց նաև՝ շատ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, սուրճի մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են, քան սպանախի կամ կաղամբի մեջ:

Սա հիանալի փաստ է նրանց համար, ովքեր նախընտրում են ամեն առավոտ այս թարմացնող ըմպելիքն օգտագործել: Իսկ բացասականն այն է, որ դեռևս պարզված չէ՝ ինչպես է մեր օրգանիզմը ներծծում կամ օգտագործում սուրճից ստացված հակաօքսիդանտները:

Ստացվում է, որ նույնիսկ եթե օրգանիզմը սուրճից հակաօքսիդանտների մեծ պաշար է ստանում, դա դեռ չի նշանակում, որ այն ամբողջությամբ ու օգտակար ձևով է վերամշակում դրանք: Սուրճի այլ վնասակար հատկություններից են՝ ստամոքսի ցավեր առաջացնելը, սրտխփոցի արագացումը, ինչպես նաև՝ օրգանիզմից կալցիումի դուրս բերումը:

Այդ պատճառով սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք օգտագործել: Այս ամենն իմանալով, խորհուրդ ենք տալիս ինքներդ որոշել՝ խմե՞լ սուրճ ամեն առավոտ, թե՝ ոչ: Եվ, եթե որոշեք ամեն դեպքում շարունակել առավոտն այս անուշաբույր ըմպելիքով սկսելը՝ շարունակեք խմել սուրճ, բայց միայն բնականը և միայն՝ ոչ մեծ քանակությամբ:

Կարդացեք նաեվ

Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին

Gayane Abovyan

Հյուսիսային սահմանագոտու պահապանները․ ՊԲ–ն լուսանկարներ է հրապարակել

Gayane Abovyan

Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

Gayane Abovyan

Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Gayane Abovyan

«Իրենք էլ են երջանիկ, ես էլ, իրար հետևելու կարիք չունենք». Մարջան Ավետիսյանը՝ Միհրանի ու Արփիի հետ կոնֆլիկտի լուրերի, արտերկրում ապրելու որոշման և ամուսնու մասին

Gayane Abovyan

Նիկոլի արած քեֆը պայթեցրեց համացանցը. Ապշած են բոլորը

Gayane Abovyan