Հասարակություն

ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածում, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Հաղորդագրությունում ասվում է․

«2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Կարդացեք նաեվ

«ՌԴ-ն պետք է սկսի ռմբակոծել Ղարաբաղ բերված տեռորիստների դիրքերը»

Gayane Abovyan

Չէ, չէ, իսկականից խմելու չեմ․ Լևոն Քոչարյանին Արցախում օղի են հյուրասիրում

Gayane Abovyan

«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»․ Լավրով

Gayane Abovyan

Նուբար Աֆեյանի Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործածման թույլտվություն է խնդրել ԱՄՆ իշխանություններից

Gayane Abovyan

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են․ԱՀ ՊԲ

Gayane Abovyan

Արցախի իշխանություն ասելով նկատի ունեք Մոսկվայում իր հարցը լուծող Արայիկ Հարությունյանի՞ն

Gayane Abovyan