Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար է նոր գործեր ստանձնելու համար, նաև այնպիսիք, որոնք բարդ ու խճճված են թվում: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ կարող է օգտակար լինել:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ շրջապատողների հետ, ցավալի ֆինանսական կորուստներ: Աշխատեք լավ տրամադրություն պահպանել. դուք լավատեսության համար հիմքեր ունեք: Դուք կմտածեք՝ ինչպես հասնել նպատակին, նույնիսկ եթե պայմաններն ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, կասեք ու կանեք այն, ինչի համար ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ շտապելով կարևոր որոշումներ կընդունեն, իսկ հետո կհասկանան, որ սխալվել են: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք: Հնարավոր է՝ հենց նրանց շնորհիվ կարողանաք խուսափել լուրջ սխալներից:

Չի խանգարի նաև մտերիմների աջակցությունը, բայց դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի պատմել այն մասին, ինչ տեղի է ունենում ձեզ հետ: Ինքնատիրապետումը պահպանելն ու առողջ բանականությամբ ղեկավարվելը կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հավանական են թյուրիմացություններ, դժվարություններ, որոնք չեն ստիպի փոխել ծրագրերը, բայց ժամանակավորապես կփչացնեն տրամադրությունը: Բայց երկար չեք տխրի: Շուտով նոր գաղափարներ կունենաք, իսկ հետո նաև դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք օգնություն կառաջարկեն դրանք կյանքի կոչելու համար:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, այն հարմար է ընկերների հետ շփվելու համար: Չի բացառվում՝ ճամփորդությունների, զվարճանքների հետ կապված նոր գաղափարներ ունենաք: Դուք կգտնեք հուսահատվածների տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հարմար չէ դրանք վտանգի ենթարկելու, կասկածելի գործարքներ կնքելու, ինչ-որ մեկին պարտքով տալու համար: Չարժե շտապել գնումների հարցում, եթե խոսքը այնպիսի իրերի մասին է, որոնց անհրաժեշտության հարցում վստահ չեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է աշխատանքային և ընկերական հանդիպումների համար, հաջողություններ է խոստանում այն գործերում, որոնք յուրահատուկ կարևոր են ձեզ համար: Բարդ խնդիրներ կհայտնվեն, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես լուծել դրանք: Շատ Խեցգետինների պետք կգա դիտողունակությունը, ցանկացած մանրուք նկատելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Սա բարենպաստ օր է, բայց հաջողության հասնելու համար համբերատարություն է պետք: Չմտածված խոսքերն ու արարքները շատ բան կարող են բարդացնել, իսկ ահա կշռադատված որոշումները կօգնեն արագ հասնել նպատակին: Օգտակար կլինի անցյալի իրադարձություններին վերադառնալը, մտածելը, թե որտեղ եք ճիշտ վարվել, իսկ որտեղ եք սխալվել:

Հնարավոր են հաջող գործարքներ, շահավետ գնումներ: Որոշ Առյուծներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները և դրա համար համարյա ջանք չեն գործադրի: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար չէ ֆինանսական հարցերը լուծելու համար: Նույնիսկ գնումներ այդ հատվածում անհրաժեշտ է զգույշ անել. վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անպիտան իրերի վրա: Մնացած հարցերում վատ ժամանակահատված չէ: Հազիվ թե բախվեք այնպիսի խնդիրների, որոնք չկարողանաք լուծել:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է շատ բարենպաստ լինել, այն հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ հանգստի համար: Այդ հատվածում հնարավորություն կունենաք նաև հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Շատ հին տարաձայնություններ կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնք երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Անսպասելի պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, որոնք շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Հաճախ հաջողության կհասնեք միայն այն բանի շնորհիվ, որ չեք վարվի այնպես, ինչպես ձեզանից սպասում են շրջապատողները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Խնդիրներ կծագեն շրջապատողների հետ հարաբերություններում. երբեմն նույնիսկ ամենամտերիմները ձեզ սխալ կհասկանան: Բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Ինտուիցիան միշտ կհուշի, թե ինչ կարելի է ասել կամ անել սուր անկյունները հարթելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոգնեցնող օր է: Բազում գործեր ուշադրություն կպահանջեն, և դուք կհասկանաք՝ դրանք չեք կարողանալու ոչ ոքի հանձնարարել, ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի: Կարևոր կլինի ժամանակին հետևելը: Երբեմն կթվա, թե ընդամենը մի քանի րոպե եք շեղվում, իսկ իրականում իզուր ժամեր կվատնեք:

Օգտակար կլինի առօրյա գրաֆիկը մի փոքր փոխելը, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելը: Դա կօգնի ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալ: Չեն բացառվում հանդիպումներն անսովոր մարդկանց հետ, որոնց մասին նախկինում տարբեր բաներ եք լսել, և ոչ միշտ՝ լավը: Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ մյուսներն են ասում, ձեր սեփական կարծիքը կազմեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգիստ ու գործերով հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Դուք հաճույք կստանաք տարաբնույթ առաջադրանքները լուծելիս, հին խնդիրների լուծման նոր եղանակներ հորինելիս: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու հնարավորության համար: Չի բացառվում՝ բիզնեսի կամ ստեղծագործելու հետ կապված ընդհանուր ծրագրեր ունենաք:

Դուք պատրաստ կլինեք աջակցել ուրիշների գաղափարները, եթե դրանք լավը լինեն և հաճույքով կկիսվեք ձեր սեփական գաղափարներով: Այսօր սկսվող համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր կլինի: Չի բացառվում՝ հենց այն ձեզ համար ուղի հարթի դեպի մասնագիտական բարձունքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է գործնական տեսանկյունից: Դուք համառ կլինեք, պատրաստ կլինեք ջանքեր գործադրել կարևոր նպատակներին հասնելու համար: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն նախկինում հանգիստ չտվող հարցերը: Շատ Այծեղջյուրներ կկարողանան հաջողությամբ լուծել վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան. դուք կաշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով: Հավանական են հաճելի լուրեր հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի օր է: Հնարավոր է՝ այն գլխապտույտ հաջողություններ չբերի, բայց լավ կանցնի, դրական հույզեր և ուրախության առիթներ կպարգևի: Դուք լավատեսորեն ու բարեհամբույր տրամադրված կլինեք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի նվերներ կստանան, իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Օգտակար կլինի պրակտիկ բաներ սովորելը, օրինակ՝ նոր կերակրատեսակներ պատրաստել, օգտվել գործիքներից, որոնց մասին նախկինում միայն լսել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տհաճություններից խուսափել հազիվ թե կարողանաք. օրը տհաճ անակնկալներ կմատուցի: Բայց խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի: Համառություն դրսևորելով՝ կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Շրջապատողների խորհուրդները ամեն անգամ լավը չեն լինի: Հաճախ ուրիշի հուշումները միայն կշեղեն:

Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, դուք ուրախ կլինեք կրկին շփվել նրանց հետ: Չեն բացառվում հարազատներից կամ մյուս թանկ մարդկանցից մեկի հետ կապված լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշաններից ո՞ւմ կհաջողվի 5 տարի ապրել առանց դժվարությունների

Gayane Abovyan

Այս թեստ կբացահտի թե ինչ հոգեբանական վիճակում եք

Gayane Abovyan

Ընտրեք քարտը և ստացեք խորհուրդներ թե ինչպես պետք է կրկին վստահել մարդկանց

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 30

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրված նամակ, որը Ձեր առջև կբացի ապագայի դռները

Gayane Abovyan

Ինչով են յուրահատուկ ՁԿՆԵՐ աստղակերպի ներկայացուցիչները

Gayane Abovyan