Ժամանց

Ձեր շրթունքների ձևը շատ բան կպատմի Ձեր մասին, քանի որ Ձեր խառնվածքն ու բնավորությունը անդրադառնում է Ձեր դիմագծերի վրա

Մեր բնավորությունը և խառնվածքը անդրադառնում է մեր դիմագծերի և արտաքինի վրա: Շրթունքները մարդու ամենազգայուն հատվածներից է, դրանք կարող են շատ բան պատմել մարդու մասին:

N1 Հաստ շուրթեր

Այսպիսի շրթունքներ ունեցողները տարբերվում են ուժեղ բնավորությամբ, որը թաքնվում է փափուկ արտաքինի տակ: Նրանք սովոր չեն բղավել իրենց ուժի և քաջության մասին, սակայն բարդ իրավիճակում պատրաստ են գործողությունների: Այսպիսի մարդիկ ունակ են պաշտպանել մտերիմներին: Նրանց համար տունն իրենց ամրոցն է, իսկ ընտանիքը՝ ամենակարևորը կյանքում:

Նրանց, ում բախտը բերել է ունենալ գեղեցիկ և հաստ շրթունքներ միշտ աչքի են ընկնում նրբաճաշակությամբ և հմայքով, հիանալի գիտեն գայթակղելու միջոցները, սակայն երբեմն իրենց ավելի բարձր են դասում, քան մնացածներին և բավականին մեծամիտ են երևում:

N2 «Թիթեռնիկ» շրթունքներ

Փոքրիկ և հաստ շրթունքները խոսում են հաճելի և թեթև բնավորության մասին: Այսպիսի շուրթերով մարդկանց վրա անհնար է նեղանալ կամ բարկանալ: Նրանք արևի նման են՝ շրջապատին պարգևում են ջերմություն և ուրախություն ու միշտ բաց են խոսակցության համար: Նրանց հետ շփումը միշտ հաճույք է պատճառում: Սակայն այսպիսի շփվող բնավորություն ունենալու հետ մեկտեղ նրանք լինում են կամակոր և եսասեր: Նրանք երբեք չեն ցանկանում անուշադրության մատնված լինել: Եթե նրանց դադարել ուշադրություն դարձնել, ապա կարելի է բախվել նույնիսկ վեճերի:

N3 Հաստ վերին շրթունք

Այսպիսի շրթունքներով կանայք ի ծնե առաջնորդներ են, պատրաստ ամեն ինչ վերցնել իրենց վրա՝ և պատասխանատվությունը, և կառավարումը, կարևորը, որ յուրաքանչյուրը ենթարկվի: Ընտանիքում նրանք բավականին վստահելի անձնավորություններ են, ովքեր երբեք չեն գցում իրենց աշխատանքը և պարտականությունները ուրիշի վրա: Ընդունակ են կարևոր որոշումներ ընդունել: Սակայն իրենց ցանկությունների իրականացման պահանջը հաճախ փչացնում են հարաբերությունները:

Այսպիսի շրթունքներ ունեցողներն ունեն պայքարող բնավորություն, միշտ հասնում են ցանկալիին և երբեք մտածածից հետ չեն կանգնում: Նրանք չեն վախենում կյանքի դժվարություններից և միջոցներից, որոնց օգնությամբ կարող են հասնել հաջողության:

N4 Հաստ ներքևի շրթունք

Այսպիսի շրթունքներ ունեցողները վառ և դրական անձնավորություններ են: Նրանց դժվար է նույն տեղում նստելն ու ոչինչ չանելը: Միշտ վստահաբար շարժվում են դեպի իրենց նպատակը և հասնում հաջողության ինչպես կարյերայում, այնպես էլ անձնական կյանքում: Նրանք հեշտությամբ մոտեցում են գտնում մարդկանց, սակայն չեն կարողանում հասկանալ, թե իրենք ինչ են ցանկանում:

Շրջապատի համար նրանց հետ միշտ ուրախ է, չնայած չափից դուրս ակտիվությունը երբեմն հոգնեցնում է: Այսպիսի շրթունքներ ունեցողները լինում են անզուսպ և նույնիսկ անհանդուրժող: Նրանք երբեք չեն լռի, եթե իրենց կարծիքը հակասում է շրջապատի կարծիքին: Երբեմն հենց դրա համար էլ սիրում են, իսկ երբեմն հենց դրա համար էլ՝ ոչ:

N5 Բարակ շրթունքներ

Մեծ բերանը բարակ շրթունքներվ բաց և բարի բնավորության նշան է: Այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ բաց անձնավորություններ են, ունակ հաղորդելու դրական Էներգիա և ուշադրություն գրավելու: Նրանց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել: Սակայն չնայած այդպիսի բաց բնավորության նրանք ունակ են շրջապատին ներշնչել իրենց ցանկությունը և սեփական կարծիքը:

Բարակ շրթունքներով մարդիկ բարդ բնավորություն ունեն: Նրանք ունակ են գայթակղել և գրավել, կարող են հանելուկային լինել, եթե դա նրանց անհրաժեշտ է՝ նաև բաց: Ամեն դեպքում նրանք յուրաքանչյուր իրավիճակից շահումով դուրս կգան:

N6 Բարակ և փոքր շրթունքներ

Փոքր և բարակ շրթունքներ ունեցող մարդիկ ունեն բարդ բնավորություն: Նրանք շատ ընտրողաբար են մոտենում շրջապատին: Ոչ բոլորը կարող են նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Սակայն նա, ով դարձել է նրանց ընկերը կարող է համզված լինել, որ միշտ աջակցություն և օգնություն կստանա ու երբեք դավաճանված չի լինի նրանց կողմից:

Նույնկերպ և ընտանիքում․ այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ հավատարիմ և լավ ամուսիններ են: Չնայած նրան, որ իրենց ընտանիքում հնարավոր են վեճեր, դրանց պատճառը դավաճանությունը չի լինի: Նրանք հարգում են իրենց և իրենց ընտրությունը:

Կարդացեք նաեվ

Թեստ. ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Gayane Abovyan

ԹԵՍՏ. Այս հոգեբանական թեստը կբացահայտի, թե ինչ մտածելակերպ ունեք՝ կանացի՞, թե՞ տղամարդկային

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք զույգերից մեկին

Gayane Abovyan

Թեստ. Որքան զգույշ եք դուք

Gayane Abovyan

Ընտրեք լուսիններից մեկը և իմացեք, կիրականանա արդյոք Ձեր բաղձալի երազանքը

Gayane Abovyan

Ահա, թե ովքեր են հորոսկոպի ամենաանկեղծ և ազնիվ նշանի ներկայացուցիչները

Gayane Abovyan