Առողջություն

Հայտնի են թոքերի ախտահարման առաջին նշանները

Բժիշկ-թոքաբան Սերգեյ Պուրյասևը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում անվանել է թոքերի ախտահարման առաջին ախտանշանները, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

Պուրյասևի համաձայն՝ հատուկ զգոնություն պետք է առաջացնեն շնչարգելությունը, հազը, ջերմության բարձրացումը և խորխարտադրությունը:

Բժիշկը նշել է, որ նույնիսկ քրոնիկական շնչարգելություն ունեցող մարդիկ թոքերի հիվանդությունների ժամանակ միանգամից զգում են, որ իրենց առողջությունը վատանում է:

«Նրանք իրենց շնչարգելությունն օտարից շատ լավ են տարբերում: Եթե նա շատ տարիներ շնչահեղձ է եղել, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, և հանկարծ շնչահեղձությունը կտրուկ փոխվել, ուժեղացել է, նա անմիջապես տագնապում է», – բացատրել է Պուրյասևը:

Թոքաբանը շեշտել է, որ մարդիկ հաճախ նշանակություն չեն տալիս առաջին ախտանշաններին՝ այդպիսով զգալիորեն բարդացնելով հետագա բուժումը:

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Ծովի աղի բուժիչ հատկությունները

Gayane Abovyan

Ուզու՞մ եք, որ ձեր մեջքը չցավի․ Ուրեմն ամեն օր երեկոյան պետք է ուտեք այս ամենը՝ 1,5 ամիս շարունակ

Gayane Abovyan

Եթե չեք կարողանում քնել, գիշերներն արթնանում եք, մշտապես անհանգստության զգացում ունեք, ապա այս դեղինը կօգնի

Gayane Abovyan

Ի՞նչ տեղի կունենա, եթե օրական մեկ հատ ծիրանաչիր ուտեք

Gayane Abovyan

Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները

Gayane Abovyan

Ինչ կարող է տեղի ունենալ ձեր մարմնի հետ, եթե դադարեք սուրճ խմել, և ինչ անել այդ դեպքում

Gayane Abovyan