Առողջություն

Հրաշալի տնական քսուք՝ էկզեմայի և չոր մաշկի համար

Էկզեման տարածված է մարդկանց 9-30 տոկոսի մոտ: Այն ի հայտ է գալիս ատոպիկ դերմատիտի և կոնտակտային դերմատիտի արդյունքում: Ատոպիկ դերմատիտը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, սակայն կարող է նաև առաջանալ փոշու բացիլների, մրսածության և օդի բարձր խոնավության պատճառով:  Կոնտակտային դերմատիտը կարող է ի հայտ գալ որոշ մթերքների, քսուքների հանդեպ ալերգիկ ռեակցիաների պատճառով:

Եթե էկզեմա է առաջացել մաշկի որևէ հատվածում, շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդին և օգտագործվող կոսմետիկ միջոցներին:

Ձեզ ենք ներկայացնում տնական մի քսուք, որը, ինչպես նշում է healthyandnaturallife.com կայքը, կգոհացնի ձեզ:

  • Կես շի ծառի կարագ (Масло дерева ши)
  • Կես բաժակ կոկոսի յուղ
  • 1 ճ/գ մեղր
  • 20 կաթիլ լավանդայի յուղ
  • 5 կաթիլ թեյի ծառի յուղ

Պատրաստման եղանակը

Կոկոսի յուղն ու շի կարագը հալեցրեք կաթսայի մեջ: Երբ համասեռ զանգված ստանաք, վերցրեք կրակից և թողեք խառնուրդը մի փոքր սառչի, ավելացրեք 1 ճ/գ մեղր: Լավ խառնեք:  Այնուհետև ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի և թեյի ծառի յուղեր:

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը, ապա լցրեք տարայի մեջ և թողեք մի քանի ժամ: Կարող եք քսուքը պահել սառնարանում: Որոշ ժամանակ անց տարածեք քսուքը դեմքին: Այն կարող եք քսել մաշկի յուրաքանչյուր հատվածին:

Կարդացեք նաեվ

Լավագույն բնական միջոցները մարսողության խանգարման տհաճ ախտանշաններից ազատվելու համար

Gayane Abovyan

Արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ․ Փաշինյան

Gevor Kazaryan

Բժիշկները շոկի մեջ են…Ազատվում ենք պիգմենտային հետքերից՝ այս շատ պարզ և հրաշալի մեթոդով

Gayane Abovyan

Ժողովրդական այս մեթոդներն Ձեզ կօգնեն պայքարել ձեռքերի և ոտքերի թմրածության դեմ

Gayane Abovyan

Իմ «հրաշք-դիետան»․ նիհարողի օրագիր

Gayane Abovyan

Նա ամեն օր կերավ սխտոր՝ սոված փորին. արդյունքը ցնցող էր

Gayane Abovyan