Հասարակություն

Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները. ԱՀ նախագահի խոսնակ

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է նա։

Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 489-ով, 710 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

Համացանցում հայտնվել է սիրիացի վարձկանների գաղտնազերծված ձայնագրություն

Gayane Abovyan

Բողոքի ցույց Գլենդել քաղաքում

Gayane Abovyan

#stopaliyev․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը եկել է․ Թանկյան

Gayane Abovyan

Ֆեյսբուքյան օգտատեր Վարուժան Ավետիքյանի հարգանքի արժանի քայլը լիբանանահայերի համար և հզոր կոչը հայ ժողովրդին

Gayane Abovyan

Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 50 տարեկան, ամենատարեցը՝ 94

Gayane Abovyan