Խոհանոց

Ինչպես պատրաստել իմերեթական խաչապուրի

Բաղադրությունը

  • Կաթ- 1 բաժակ
  • Չոր խմորիչ — 1 ճաշի գդալ
  • Բուսական յուղ- 150 գր.
  • Աղ- մի պտղունց
  • Կարագ- 100 գր.
  • Մածուն- 500 գր
  • Ձու- 1 հատ
  • Ալյուր- 0.8-1կգ
  • Շաքարավազ-մեկ պտղունց
  • Միջուկի համար
  • Պանիր (ցանկալի է իմերեթական) -1 կգ
  • Ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համար- 1 հատ
  • Ձու- 1-2 հատ (ըստ ցանկության)
  • Թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ
  • Կարագ- 50 գր.

Պատրաստման եղանակը

Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և հարել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր: Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում:

Իմերեթական խաչապուրի

8-10 բաժնի համար

Հունցել և թողնել` հանգստանա ևս 1-1.5 ժամ: Միջուկի համար քերել պանիրը` ըստ ցանկության հարել 1-2 ձու, և ավելացնել փափկեցված կարագը: Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած, թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի:

Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների, այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում, խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում` 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ:

Կարդացեք նաեվ

Վարունգով 2 ամենահամեղ աղցանների պատրաստման եղանակները

Gayane Abovyan

Նրբաբլիթ՝ սնկով և հավի մսով

Gayane Abovyan

Առավոտյան պատրաստում ենք մինի պիցցաներ, որոնք շատ համեղ են և արագ պատրաստվող

Gayane Abovyan

Այժմ պատրաստում ենք ձմերուկի մուրաբա. Ահա բաղադրատոմսը…

Gayane Abovyan

Շատ համեղ ուտեստ ձմեռվա համար. կոնսերվացված լոբի՝ լոլիկով

Gayane Abovyan

Ահա թե ինչու եմ ես ձվերը սառեցնում սառնարանում, սա իմանալուց հետո Դուք նույնպես դա կանեք

Gayane Abovyan