Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, ամեն ինչով պետք է միաժամանակ զբաղվեք: Ոչ ոք չի հասկանա, թե ինչպես եք կարողանում մտքում այդքան բան պահել, բայց ձեզ մոտ դա հրաշալի կստացվի: Դուք ոչ միայն ձեր նպատակներին կհասնեք, այլև կօգնեք նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, բախվել են խնդիրների ու չեն կարողանում լուծել դրանք:

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հեշտությամբ կհմայեք այն մարդուն, որը ձեզ առաջին անգամ է տեսնում. ձեր արժանիքներն անմիջապես աչքի կզարնեն: Հնարավոր է ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, անհանգստանալու կարիք չկա: Դուք արագ կլուծեք ծագած խնդիրները, գլուխ կհանեք բարդ ու խճճված գործերից: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա վերջին շաբաթների ընթացքում ձեռք բերած փորձը:

Նոր բան սկսել արժե օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում բարենպաստ պայմաններ կստեղծվեն, աստղերը կաջակցեն ձեզ: Կօգնեն նաև ծանոթները, քանի որ նրանց իսկապես դուք կգան ձեր անսովոր գաղափարները: Չի բացառվում՝ համագործակցությունից երկարատև ընկերական հարաբերություններ սկսվեն, որոնք ոչինչ չի մթագնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ լավ կդասավորվի, օրն այնպիսի խնդիրների չի բերի, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Ինտուիցիան միշտ կհուշի՝ ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հաճախ կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները. նրանք ձեզ համար պիտանի խորհուրդներ կունենան:

Օրը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար: Ձեզ կհաջողվի արագ լուծել այն հարցերը, որոնք նախկինում ժամանակատար կլինեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Այն թույլ կտա օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին օգնելու, հուսահատվածներին աջակցելու հնարավորությունը: Լրիվ նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն, որոնք դրական հույզեր կպարգևեն: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ամենատարբեր հարցեր քննարկել՝ առանց վախենալու, որ դա լուրջ տարաձայնությունների, փոխադարձ վիրավորանքների կամ վեճերի կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներով ու անսպասելի իրադարձություններով լի կլինի, որոնց մեծ մասը հաճելի կլինի: Այն լավ նորություններ է խոստանում, որոնք կվերաբերեն ձեզ համար թանկ մարդուն: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ կփորձեն նույնկերպ պատասխանել:

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, կգտնեք ուզածին հասնելու ձևը՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Օրվա երկրորդ կեսին հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը: Երբեմն կբարկանաք մտերիմների վրա, չնայած՝ հրաշալի կհասկանաք, որ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին կգերակշռեն դրական միտումները: Լավ գաղափարներ կունենաք, անհապաղ կանցնեք դրանց իրագործմանը, արագ հաջողությունների կհասնեք: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

Ավելի ուշ հոգսերն ու ձանձրալի, հոգնեցնող գործերը կշատանան, որոնք հազիվ թե կարողանաք մեկ ուրիշին հանձնարարել: Երեկոն լավ է նվիրեք հանգստին. ձեզ համար օգտակար կլինի դադար վերցնելն ու ուժերը վերականգնելը: Ցանկալի չէ այդ հատվածում ուղևորությունների մեկնելը, հատկապես՝ միայնակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, վառ, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն նոր բաներ կբերի: Հավանական են իրադարձություններ, որոնք կփոխեն ձեր վերաբերմունքն այն բաների հանդեպ, որոնք սովորական ու բնական էին թվում: Շատ բաների մասին կարող եք զրուցել մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է:

Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Այստեղ պետք չէ շատ ջանալ. բավական է միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք, խոսեք նրա մասին, ինչը ձեզ հետաքրքիր է ու չթաքցնեք հույզերը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բարենպաստ օր է: Այն նոր գործեր ու խնդիրներ կբերի, բայց դուք միշտ կիմանաք, թե ինչպես է պետք գործել, ոչ մի րոպե խուճապի չեք մատնվի ու փակուղու առաջ չեք հայտնվի: Հաճելի կլինի հին ծանոթների հետ շփվելը. զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք ցանկացած հարց քննարկել՝ առանց վախենալու լուրջ տարաձայնություններից:

Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց մասին վերջերս շատ էիք հիշում: Ամենայն հավանականությամբ, նրանք լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ որ ասեք, շրջապատողները շունչները պահած կլսեն ձեզ: Նկատի ունեցեք, որ մարդիկ հավատում են ձեր խոսքերին, լուրջ են ընդունում նույնիսկ այն, ինչ կատակով եք ասում: Հետ կանգնեք չմտածված նկատողություններից, եթե ավելի ուշ չեք ուզում բարդ իրավիճակում հայտնվել:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու և լուծելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, մյուսները աշխատանքի առաջարկ կստանան, որը նրանց առաջ նոր հորիզոններ կբացի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նախկին զուգընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև, վառ ու ոգեշնչող օր է: Այն ուրախության առիթներ ու հաճելի անակնկալներ կբերի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բիզնեսի կամ ժամանակի ընթացքում եկամուտ խոստացող նախասիրության հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության և այն մարդու հետ շփվելու համար, որը թանկ է ձեզ համար: Կարող եք զրուցել երկուսիդ համար կարևոր բաների մասին կամ միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց դուք համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից ու կաշխատեք բոլոր ծրագրերը կյանքի կոչել: Նպատակասլացությունը կօգնի հաղթահարել արգելքները: Բայց նկատի ունեցեք, որ լավ է միայնակ չգործեք: Մտածեք, թե ով կարող է աջակցել ձեզ. նման մարդիկ ամենայն հավանականությամբ կգտնվեն:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են համեստ լինել, բայց միևնույն է, թույլ կտան հաճելի գնումներ անել: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե պարտքով գումար վերցնել կամ դիմել վարկի հարցով: Լավ է օգտվեք սեփական միջոցներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքներդ ձեզ վերահսկելը սովորականից բարդ է լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, այդ իսկ պատճառով հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, հաճախ կտրվեք պրովոկացիաներին, կասեք կամ կանեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Ինքնատիրապետումը պահպանելն ավելի հեշտ կլինի նրանց համար, որոնք կենտրոնացած են գործերի վրա, աշխատում են էներգիան խաղաղ հունի մեջ դնել:

Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորության մեկնելը, պայմանները փոխելը: Ուղևորությունը հաճելի կանցնի նրանց համար, որոնց կմիանան ընկերները: Դուք ոչ միայն հետաքրքիր բաներ կիմանաք, այլև դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Կարդացեք նաեվ

Ընտրեք շրթներկն ու իմացեք բնավորության առանձնահատկությունները

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 21

Gayane Abovyan

Ընտրեք պատկերը որը Ձեզ դուր եկավ և ստացեք ձեր ուղերձը

Gayane Abovyan

Ընտրեք ծառն ու իմացեք ձեր հոգեբանական դիմանկարը

Gayane Abovyan

Թեստ. ինչ եք տեսնում լուսանկարում

Gayane Abovyan

Ահա կենդանակերպի նշաններով ամենավնասակար տղամարդկանց թոփ 3 ը

Gayane Abovyan