Հասարակություն

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:



Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ  Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված լայնամասշտաբ ռազմական բախումների վերականգնման հետ: Ընդգծվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի թույլ չտրվի դիմակայության հետագա սրումը, և կարևորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է Կրեմլի մամլուլի հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Խոցվել է թշնամու ևս 3 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, ադրբեջանական զոհերի թիվն աճել է 45-ով

Gayane Abovyan

Արցախի հողերը հանձնելու դեմ բողոքի երթը հասավ ԱԺ շենքի մոտ. ոստիկանները շղթա են կազմել (ուղիղ)

Gayane Abovyan

«Գիշերը ծանր էր». Էդիկ Բաղդասարյան

Gayane Abovyan

ԱՄԷ ԱԳ նախարար․ «Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել»

Gayane Abovyan

«Չկարողացա գալ Հայաստան ու վերջին անգամ գրկել մորս». Գոհար Ջավուկցյան

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանի տարածքում

Gayane Abovyan