Հասարակություն

Հիվանդանոցները կտրամադրեն միայն անհետաձգելի բուժօգնություն. Թորոսյանը հրաման է ստորագրել

Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Նշվում է, որ նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Նավ, ծով, ամառ․ Հրուշ Աճեմյանը ներկայացել է մարմինն ընդգծող լողազգեստով

Gayane Abovyan

«Հաղթելու ենք»․ Բաբկեն Չոբանյանի լուսանկարն՝ առաջնագծից

Gayane Abovyan

Պարզվում է, որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում․ Սարհատ Պետրոսյան

Gayane Abovyan

Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Gayane Abovyan

Փաշինյանը նշեց Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը

Gayane Abovyan

Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan