Հասարակություն

Հայկական բանակը կռվում է ոչ միայն հայկական անվտանգության համար

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը արդիականացրել է միջազգային հանրության պատասխանատվության խնդիրը, որի թողտվությամբ է Բաքուն գործնականում տարեցտարի վերածվել սպառնալիքի ոչ միայն հայկական պետականության, այլ ռեգիոնալ և միջազգային անվտանգության համակարգի համար:

Մեծ հաշվով, հայկական բանակը այսօր, և իհարկե անցնող մոտ երեսուն տարում, ապահովում է ոչ միայն մեր անվտանգությունը, այլ նաև միջազգային անվտանգային համակարգի: Հայկական բանակը այսօր կռվում է Ադրբեջանի և փաստացի Թուրքիայի դեմ, ու միաժամանակ նաև ոչ միայն հայաստանի և Արցախի, այլև Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ու նաև Եվրոպայի համար: Որևէ մեկը Եվրոպայում թող չկասկածի, որ Կովկասում իր նպատակին հասնելու դեպքում Անկարան Եվրոպայի «փորոտիքում» դառնալու է ավելի ագրեսիվ, առավել անզուսպ, առավել անկասելի:

Եվ ուրեմն, այդ տեսանկյունից հայկական ուժերը ներկայումս լուծում են միջազգային անվտանգության խնդիր, առանց միջազգային հանրության գործուն ռազմական աջակցության: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանը չի ակնկալում ռազմական աջակցություն, Հայաստանի ակնկալիքը քաղաքական աջակցությունն է, ընդ որում ոչ թե այսպես ասած կոնյուկտուրային, այլ ըստ էության՝ ընդամենը քաղաքական համարժեք պատասխանի արժանացնել միջազգային անվտանգության սպառնալիք դարձած, ահաբեկչական հովանու վերածված պետությանը: Դա միջազգային հանրության առնվազն բարոյական պարտքն է:

Միևնույն ժամանակ, անկասկած է և այն, որ միջազգային քաղաքականությունը առաջնորդվել է, առաջնորդվում է և առաջնորդվելու է շահերով: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության հետ հարաբերությունում ներկայացնելով համարժեք արձագանքի և քաղաքական գնահատականի պահանջներ, հորդորներ, ուղերձներ, այդուհանդերձ չանցնի մի ռեժիմի, երբ արդեն կարող է առաջանալ չհասկացվածություն և որոշակի լարվածություն: Ի վերջո, հենց գնահատելով, որ ամեն ինչ շահերի դաշտում է, մենք պետք է պաշպատենք ուժային տարբեր կենտրոնների հետ այդ տրամադրությամբ; Մենք ունենք թուրք-ադրբեջանական սպառնալիք, և այդ սպառնալիքի ռազմական հակադարձմանը զուգահեռ մենք ունենք իհարկե քաղաքական գործընկերների և դաշնակիցների շրջանակի ընդլայնման և շահերի շրջանակի խտացման խնդիր, որը պահանջում է բավականին նուրբ և ինտենսիվ աշխատանք:

Միջազգային հանրությունը մեր գործընկերն է, դա չպետք է մոռանալ: Առավել ևս, որ գերակա ուժային կենտրոնները չնայած հավասարության նշանին, այդուհանդերձ անցնող տարիների ընթացքում խոշոր հաշվով նպաստել են հայկական հաղթանակով ձևավորված ստատուս-քվոյի պահպանմանը: Այսօր պետք է լուծել այդ խնդրի հաջորդ մի քանի տասնամյակի վերաբերող հարցերը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր․ ԱՀ նախագահ

Gayane Abovyan

ԼՂ շուրջ հայտարարության իրականացումն այլընտրանք չունի. Սերգեյ Լավրով

Gayane Abovyan

Աղքատ տղան ամուսնացավ մի ապահովված ու հարուստ աղջկա հետ․ Մի օր սովորականի պես աշխատանքից տուն եկավ․ Մտնելով ներս չկարողացավ զսպել արցունքները

Gayane Abovyan

Սենսացիոն՝ Ռիտան հովանավորել է Երեխաների առքուվաճառքը. Ծառուկյանը խոսեց

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Gayane Abovyan