Հասարակություն

Սպասելի թե՞ անակնկալ պատերազմ

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 27-ին առավոտյան 7։15-ի սահմաններում ադրբեջանական զինուժը արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման՝ տարբեր տրամաչափի զինտեխնիկայով ռմբակոծելով ու հրետակոծելով ոչ միայն ՊԲ հենակետերը, այլև Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

  Հակառակորդի հարձակման հետևանքով հայկական կողմում կան զոհեր և վիրավորներ նաև քաղաքացիական անձանց շարքերում։ Ադրբեջանական ուժերը լայնամաշստաբ հրետակոծությամբ, օդային ուժերի կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են հարձակման՝ հիմնական թիրախ ունենալով Արցախը։ Նշենք նաև, որ հակառակորդը հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ, սակայն առաջխաղացման փորձը կասեցվել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների կողմից։ Հարձակումից ժամեր անց նախ Արցախում, ապա նաև Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, ապա՝ համընդհանուր զորահավաք։ Ըստ էության՝ սա կանխատեսելի հարձակում էր, քանի որ օրեր շարունակ մասնագետները խոսում էին հակառակորդի ուժերի կուտակման մասին, բացի դրանից տևական ժամանակ ադրբեջանական կողմից հնչում էին բացահայտ սպառնալիքներ։ Մոտ մեկ շաբաթից ավել ժամանակահատված է, ինչ հակառակորդի կողմից իրականցվում էր նախապատրաստական աշխատանքներ և սահմանամերձ հատվածում տեխնիկայի խոշոր չափի կուտակում։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը նախապատրաստվում էր պատերազմի, վերջին երկուսուկես տարվա ընթացքում վերացել էին նրան զսպող բոլոր դիվանագիտական լծակները։Ադրբեջանի հռետորաբանությանը միացավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանին հնչող մեղադրանքները վկայում էին այդ ամենի մասին։ Պատրազմի առաջին հանգամամքներից կարող ենք առանձնացնել Թուրքիայի առանձին ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա, որտեղ նա ամեն կերպ փորձում էր դառնալ առանցքային գործոն։ Թուրքիան, հասկանալով, որ ըստ էության ստեղծվել է հարմար աշխարհաքաղաքական դասավորվածություն սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Սա արտահայտվում էր նաև նրանով, որ նրանք իրենց վերջին շրջանում ամեն կերպ փորձում էին ներկայացնել որպես կոնֆլիկտի կողմ, անգամ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ էին անցկացնում։ Տեղի ունեցող ընդհանուր տարածաշրջանային վերադասավորումների ֆոնին Թուրքիայի համար Արցախյան թեմատիկայում ներկայանլը լրացուցիչ հարթակ էր։ Թուրքիայի մասնակցությունն ընթացող պատերազմին մենք տեսնում ենք այնտեղ կռվող վարձկաններով, ինչպես նաև ինքնաթիռներով ու ԱԹՍ-երով։ Այստեղ կա նաև ավելի գլոբալ գործընթաց․ խոսքը ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների մասին է, որոնք պետք է տեղի ունենան մոտ մեկ ամիս անց և, ըստ էության, բոլորը հարմար առիթ են փնտրում սեփական գեոստրատեգիական դիրքերն ամրապնդելու համար։

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Գեներալ Սենորը Խոսեց՝ 《 Ես էլ Չեմ կարող լռել 》. Քառօրյայ Պատերազմի Բացահայտումը. ԲԱՑԱՌԻԿ

Gayane Abovyan

Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Gayane Abovyan

Այսօր հակառակորդն ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Photo

Gayane Abovyan

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է խաղաղապահ գործողության թարմացված քարտեզը

Gayane Abovyan

Շուտ մոռացար բոլորին հայտնի քո խոսքերը, երբ ասում էիր, թե․․․ Հրապարակախոս Անահիտ Դանիելյանի ջախջախիչ պատասխանը Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսին

Gayane Abovyan