Ժամանց

Աստղագուշակ․ սեպտեմբերի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան լավ կստացվի: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, բայց կլինեն նաև իրավիճակներ, որոնցում հաջողության կհասնեք ձեր փորձի ու գիտելիքների շնորհիվ: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր նոր ընկերներ կգտնեն:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է գնումների համար: Սակայն դրանք պետք է անել առանց շտապելու, մանրամասն ընտրել իրեր, այլ ոչ թե գնել առաջինն, ինչ ուշադրություն կգրավի: Եթե խոսքը խոշոր գնումների մասին է, ավելորդ չի լինի մասնագետի խորհուրդը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ, հագեցած ու արդյունավետ կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք: Նոր գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, կհավատան ձեր ծրագրերի հաջողությանը, և դա կոգեշնչի:

Օրվա երկրորդ կեսը նույնքան փայլուն չի անցնի: Բայց այն հանգստանալու, ուժերը վերականգնելու, մտերիմների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Դուք կգտնեք շուրջը բոլորին ուրախացնելու, հուսահատվածներին աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Օրվա առաջին կեսին ձեր առաջ լրիվ նոր խնդիրներ կկանգնեն, և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարող եք դրանք լուծել: Այստեղ պետք կգա ծանոթների փորձը. ինտուիցիան կհուշի՝ ում արժե դիմել խորհրդի խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի ծախսեր կպահանջի: Դրանք հաճախ կապված կլինեն ընտանիքի աճող պահանջմունքների հետ: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը: Չի բացառվում՝ իրավիճակից գլուխ հանելուց հետո տեսնեք, թե ինչպես կարելի է խնայել: Ավելի ուշ բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հարմար ժամանակ է նոր բան սկսելու համար: Կարող եք նույնիսկ շատ բարդ գործեր ստանձնել. ամեն ինչ լավ կստացվի: Հաճախ ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Ավելի ուշ ստիպված եք լինելու զբաղվել մանր կենցաղային խնդիրներով ու ընթացիկ հարցերով: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, իմպրովիզացված ընտանեկան տոն կազմակերպելու և պարզապես վերջին շրջանում ձեզ անհանգստացնող բաների մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հոգսաշատ կլինի: Պետք է գլուխ հանեք սեփական գործերից, օգնեք նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի կորուստներ: Բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունը, իսկ իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի:

Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, ընտանեկան տոնի համար առիթներ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Չեն բացառվում անսպասելի նվերները, դրամական մուտքերը, այդ թվում՝ նոր աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետևեք ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի լավ տրամադրություն պահպանելը, չտխրելն ու մռայլ մտքերին չտրվելը: Ոգեշնչվածության աղբյուր փնտրեք, ուրախացրեք ինքներդ ձեզ: Դա այդքան էլ դժվար չի լինի. երբեմն մի մանրուքն էլ բավական կլինի, որպեսզի աշխարհն ավելի գունավոր տեսնեք:

Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Արժե հեռու մնալ նրանցից, որոնք միշտ վատատեսորեն են տրամադրված, բողոքում են կյանքից ու ամեն ինչի մեջ թերություններ են նկատում: Նման մարդիկ կարող են փչացնել ձեր տրամադրությունը, շեղել: Ավելի հաճելի ու օգտակար կլինի այն մարդկանց հետ ժամանակ անցկացնելը, որոնք էներգիայով լի են և ապագային լավատեսորեն են նայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Այն հարմար է շփումների համար, դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Նշանի որոշ ներկայացուցիչներ համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա կարող են ամեն հարցում հույս դնել: Գործեր սովորականից շատ կլինեն, ընդ որում՝ արդեն ծանոթ խնդիրներին կավելանան լրիվ նորերը:

Հազիվ թե ինչ-որ մեկը հուշի ձեզ՝ ինչպես է լավ գործել: Այնպես որ՝ ղեկավարվեք առողջ բանականությամբ:
Մի շտապեք ծախսել գումարը. սպոնտան գնումները, չծրագրված ծախսերը կարող են նկատելի վնաս հասցնել ձեր բյուջեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ցանկացած հանդիպման համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք ուրիշների իրական ցանկություններն ու մտադրությունները: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ գտնեք կամ առաջարկներ ստանաք, որոնք չեք ուզենա մերժել: Նկատի ունեցեք, որ հիմա ցանկալի չէ խառնել գործնական ու անձնական հարաբերությունները:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտների նշանակալի աճի հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այդ հատվածը վաղուց դրված նպատակներին հասնելու և այն գործերը հաջողությամբ ավարտելու շանսը կընձեռի, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք դրանցից. այստեղ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Ավելի ուշ լուրջ խնդիրներ կառաջանան: Չի բացառվում՝ դրանց լուծման համար օգնության կարիք լինի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել: Սակայն հաջողության համար անհրաժեշտ է որոշակիություն մտցնել նպատակների մեջ, հասկանալ, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարող են օգնել շրջապատողները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Բազում նոր ծրագրեր կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Հնարավորություն կունենաք օգնել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, աջակցել մտերիմ մարդուն, որը դժվարությունների է բախվել: Դուք հոգ կտանեք շրջապատողների հոգեկան հարմարավետության մասին, նրանք էլ կգնահատեն դա:

Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում: Պիտանի ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց հետ ընկերանալու շանսը կունենաք, որոնց մասին լավ բաներ եք լսել: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունը կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսն արդյունավետ ու հագեցած կլինի: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Հին ու նոր ծանոթները ձեզ անսովոր բան կառաջարկեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլինեն այնպիսի վայրերում, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ են լսել:

Օրվա երկրորդ կեսը հատկապես հաջող կդասավորվի սիրահարների համար, անմոռանալի պահեր կնվիրի նրանց: Դուք կգտնեք սիրելի մարդուն ուրախացնելու ձևը, ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչը կբարձրացնի մտերիմների տրամադրությունը: Չի բացառվում՝ անսպասելի հյուրեր գան, և դուք շատ ուրախ կլինեք նրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր գաղափարներ: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար. հաջողության հավանականությունը մեծ է: Ավելի ուշ կգա միապաղաղ ու ձանձրալի գործերի ժամանակը, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել. այդժամ ոչ մի կարևոր մանրուք ձեր աչքից չի վրիպի:

Այստեղ կարող եք ձեզ համար օգնականներ ու հաճելի ընկերակցություն գտնել, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ ավելի ուրախ կանցնի: Օրվա վերջը կուրախացնի հաճելի անակնկալներով, այդ թվում՝ սիրային անակնկալներով: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Թեստ. ընտրեք սիմվոլներից մեկն ու բացահայտեք բնավորությունը

Gayane Abovyan

Հունիսի 30-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Մի օր կնոջ դուռը ծեծեցին Հարստությունը,Հաջողությունը և Սերը և հարցրին, թե իրենցից ում ներս կթողնի. առակ երջանկության մասին, որ կարդալ է պետք

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 28

Gayane Abovyan

Ընտրեք կանաչ նկարներից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan

Կենդանակերպի՝ 5 ամենաստեղծագործ նշանները

Gayane Abovyan