Հասարակություն

Հակառակորդը բացի Վարդենիսից թիրախավորել է Մեծ Մասրիկն ու ևս մեկ գյուղ․Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին, բացի բուն Վարդենիսից, ունենք ինֆորմացիա հակառակորդի կողմից Մեծ Մասրիկ գյուղի և մեկ այլ գյուղի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման մասին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Կարդացեք նաեվ

Դուք, որ ինքնեդ ձեզ հայելու մեջ նայում եք, գետինը չե՞ք մտնում, այ բիզիմդիրիավկաներ. Մկրտիչ Արզումանյան

Gayane Abovyan

Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին. ԱՍՀՆ

Gayane Abovyan

Ինչ է կատարվում, ես ձեր պես տեղյակ չեմ․ ու ձեր պես կուզեի տեղյակ լինել

Gayane Abovyan

ՈւՇԱԳՐԱՎ․ Նիկոլ Փաշինյանի կտրուկ որոշումը.

Gayane Abovyan

Ահաբեկչական ի՞նչ անկլավ է պատկերացնում Ռուսաստանը. բազմիմաստ ակնարկ

Gayane Abovyan

Ֆրանսիայի դեսպանը նույնպես միացավ համահայկական ֆլեշմոբին… դեսպանի սենսացիոն գրառումը հայկական ծիրանի մասին

Gayane Abovyan