Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ առավոտյան հրետանային փոխհրաձգություն է սկսվել։ : Ներկայացնում ենք սահմանային իրավիճակը 10-ի դրությամբ:

Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

Կարդացեք նաեվ

Կրեմլում բացատրել են՝ ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի` խոցված Մի-24 ուղղաթիռի համար ներողությունը

Gayane Abovyan

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ

Gayane Abovyan

Կարմիր Շուկան ու Թաղավարդը գրեթե ամբողջությամբ վնասվել են. բնակիչները վերադառնում են տներ

Gayane Abovyan

Տավուշի զորամասերի զինվորները հրաժարվում են զորացրվել

Gayane Abovyan

Սյունեցի Վանեսան 24 օր չէր տեսել հորը, Ջաբրայիլում էր, մի ակնթարթ տեսավ Գորիսի շրջակայքում

Gayane Abovyan

Մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում. ԱՀ ՄԻՊ

Gayane Abovyan