Հասարակություն

Այսօր Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են. Ստյոպա Սաֆարյան

Այսօր Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են’ կնոջս հարազատ քեռին’ Հրանտ քեռին, իր կինն ու կնոջ քույրը…

Խաչատրյանների ընտանիքը շատ թանկ է վճարել իր հայրենի օջախի պաշտպանության համար (ինչպես և շատերը Արցախում, Հայաստանի մյուս մարզերում)։ Առաջին զոհը բժիշկ Վալերիկ Խաչատրյանն էր, ով Արցախի ազատագրման առաջին պատերազմում իր մասնագիտական պարտքը կատարելիս գերեվարվեց, բայց գերությունից հետո մեկ տարի էլ չապրեց… Մյուս եղբայրն էլ չդիմացավ այդ վշտին ու գնաց իր եղբոր մոտ… Գյուղի գրավում թշնամու կողմից, տևական տեղահանությունը, գաղթ, վերադարձ գյուղ, ավերակների վրա զրոյից նոր տան կառուցում, օջախի ծուխը ծխացնել…. Այս շղթան անցան բոլորը, այդ թվում եղբայրներից կրտսերը’ Հրանտ քեռին…. Հիմա Հրանտ քեռին, կինը ու քենին զոհվեցին… Հրաժարվել էր այս օրերին լքել իր տունը… Դեհ, իսկական արցախցի է’ կողով, անվախ… Կինն էլ չի լքել ամուսնուն… Տղան է միայն հրաշքով վիրավոր փրկվել ու այս ողբերգության մեջ դա միակ փոքր լույսն է… Ալիև ու Էրդողան, չեք մարսելու։ Ծնկելու եք…
Լույս դառնան բոլոր նահատակված հայրենյաց պաշտպանների հոգիները… Ձեր բոլորի արյունը չենք մոռանալու ու չենք ներելու…

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, 25 մահ

Gayane Abovyan

Սերժի ու Քոչարյանի հերթական ստոր խաղը Վարչապետը հասկացել է ամեն ինչ Կսկվեն կտրուկ գործունեություններ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական հետախուզության տվյալները. ադրբեջանցի գրեթե բոլոր զոհերի գրպանում ներարկիչներ են եղել

Gayane Abovyan

Հիմա Շուշիում հայերը բեմադրել են հերթական իրական թատրոնը․ քաղաքագետ

Gayane Abovyan

«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը». Լավրովը «թյուրիմացություն» է որակել ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության մանրամասները հստակեցնելու կոչերը

Gayane Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Gayane Abovyan