Շոու-բիզնես

«Ինձ կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն սահմանին». Սիրուշոն` ամուսնու Արցախ մեկնելու և իրենց օգնության մասին

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել Ինստագրամի իր էջում: Նա նշել է, որ համայն հայության համար դժվարագույն շրջան է, չկա մեկը, ում այս պատերազմը անմասն է թողնում և պատասխանել է մի քանի հարցի:

«Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել` ինձ նման հարցել ուղղելու։

Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։

Ամուսինս, այո՛, Արցախում է։ Ոչ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ոչ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին, կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։

Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։

Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն գրառմամաբ կոչ էր արել համաշխարհային միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին` կանխել Ադրբեջանի հետագա ռազմական ագրեսիան:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դերասան Արտաշես Ալեքսանյանին ոստիկանները թույլ չտվեցին առանց դիմակի ելույթ ունենալ

Gayane Abovyan

Լուսինե Թովմասյանը հրապարեկել է որդու մեկ ամյակի խնջույքի լուսանկարները (լուսանկարներ)

Gayane Abovyan

Փորձեք կռահել, թե որ ամենասեքսուալ ու գեղեցիկ հայ դերասանուհու մանկության լուսանկարն է սա

Gayane Abovyan

Գոհար Ավետիսյանն իր սիրելի տղամարդու հետ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Gayane Abovyan

Աննա Դովլաթյանը դստեր համար հետաքրքիր անուն է ընտրել ու դստեր առաջին լուսանկարները հրապարակել

Gayane Abovyan

«Հոյակապ». Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

Gayane Abovyan