Հասարակություն

Ահա` ինչ է առաջարկել Թուրքիան. ռուսական ռազմակայանը գործի մեջ

Մենք խոսել ենք Պուտինի հետ, Լավրովի հետ, առաջարկել ենք այս հարցում աշխատել միասին, ինչպես Սիրիայում, սակայն չի հաջողվել, Ռուսաստանն ասում է, թե պետք է դադարեցնել պատերազմը, հետո քննարկել հարցերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որը հարցազրույց է տվել Անադոլու գործակալությանը:

Ի՞նչ է առաջարկել Թուրքիան Ռուսաստանին, ինչպես Սիրիայում: Կոնկրետ ի՞նչ խոսակցություն է եղել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Խոսքը վերաբերում է արցախյան հարցի համատեքստում քննարկումների համատեղ ձեւաչափ ստեղծելու՞ն , թե՞ ձեւաչափից բացի նաեւ բովանդակային կոնկրետ առաջարկների՝ որոշակի ազդեցության գոտիների ու ընդհուպ ռազ մական ներկայության բաժանումների մասին:

Արդյոք ռուս-թուրքական հնարավոր այդ սցենարը չէ պատճառը, որ բավականին կոշտ հայտարարություն է արել Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով հայ ժողովրդին եւ ասելով, որ Ֆրանսիան կխաղա իր դերը: Նա հայտարարել է, թե անընդունելի է Թուրքիայի միջամտությունը:

Մակրոնը իրավիճակը քննարկել է Պուտինի հետ, պատրաստվում է խոսել նաեւ Թրամփի հետ: Կրեմլի խոսնակ Պեսկովը սեպտեմբերի երեսունին հայտարարել է, թե Մոսկվայի համար անընդունելի է Ադրբեջանին Թուրքիայի քաղաքական աջակցությունը: Պեսկովը նաեւ հայտարարել է, թե ռուս զինվորականները ուշադրությամբ հետեւում եւ ուսումնասիրում են ռազմական իրադրության զարգացումները, հավաքագրում ու մանրամասն վերլուծում տեղեկատվությունը:

Որտե՞ղ են դա անում ռուս զինվորականները՝ Մոսկվայում կամ հարավային ռազմական օկրուգում համակարգիչների առա՞ջ, Գյումրու ռուսական ռազմակայանո՞ւմ, թե՞ ռազմական իրադարձություններին ավելի մոտ:

Այդ համատեքստում հատկանշական է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում, որ Հայաստանը չի քննարկել Ռուսաստանին օգնության համար դիմելու հարցը, բայց անհրաժեշտության դեպքում Գյումրու ռուսական ռազ մակայանը կներգրավվի, որովհետև այն Հայաստանի Հանրապետության անվտանգության բաղկացուցիչ է:

Խոշոր իմաստով, Գյումրու ռուսական ռազմակայանը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի բաղկացուցիչ է, թեեւ դե յուրե Հայաստանում է հայ-ռուսական պայմանագրով: Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություն, հայտարարել է Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, ասելով, որ չեն քննարկել ռուսական ռազմական օգնության հարցը:

Հայաստանում ռուսական ռազմակայանը ռուս-թուրքականից հայ-ռուսական դաշտ կտեղափոխվի այդ որակական փոփոխության պարագայում: Հայկական բանակը ռազմ աճակատում ներկայում զբաղված է ոչ միայն ուղիղ անվտանգային խնդիրների լուծումով ու խաղաղության պարտադրանքով, այլ նաեւ մի շարք լայն նշանակության ռազմա-քաղաքական խնդիրներ, այդ թվում հայ-ռուսական հարաբերության որակ փոխելով:

Կարդացեք նաեվ

Ժողովուրդ Նիկոլը բացահայտեց ԱԱԾ -Ի կռիսին, Դուք կապշեք եթե իմանաք ով է նա

Gayane Abovyan

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է Ս-400-ների ստուգումը եւ նախապատրաստումը

Gayane Abovyan

Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան

Gayane Abovyan

Ինչպե՞ս մեկ շաբաթում ազատվել քաղցրավենիքի նկատմամբ հակվածությունից. շվեդ դիետոլոգի խորհուրդները

Gayane Abovyan

Ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը

Gayane Abovyan

ՊԲ-ի հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ փախչում է դեպի Բաքու. Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan